Երկօրյա հյուրախաղերի ժամանակ թատրոնը և հանդիսասրահը 2 անգամ տարհանվել են02.15.2016
Նախօրեին Սանկտ-Պետերբուրգի «Բալտիյսկի դոմ» թարոնում, որտեղ տեղի էին ունենում Մոսկվայի «Սատիրիկոն» թատրոնի հյուրախաղերը, ներկայացումից առաջ տեղեկատվություն է ստացվել, որ տեղադրված է պայթուցիկ սարք: Այդ մասին հանդիսատեսներին հայտնել է ռեժիսոր Կոնստանտին Ռայկինը, տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
«Ինչպես և երեկ (նկատի ունի փետրվարի 13-ը-խմբ), այժմ նույնպես զանգահարել են,- ասել է հանդիսատեսներին ներկայացումն սկսելուց րոպեներ առաջ Ռայկինը:- Այդ իսկ պատճառով մենք պետք է բոլորով դուրս գանք փողոց»: Նա հայտնել է, որ ոստիկանները վարժեցրած շների հետ արագ կստուգեն շենքը, որից հետո կվերադառնան և ներկայացումը կսկսեն: Ռայկինը նաև ասել է. «Լավ է, որ զանգահարել են ներկայացումից առաջ և ոչ թե գործողության ժամանակ»:
Թատրոն ժամանած ոստիկանության հաշվարկը պայթուցիք որևէ սարք շենքում չի հայտնաբերել:
Հաղորդվում է, որ փետրվարի 13-ի ներկայացումը նույնպես ուղեկցվել է նույնանման իրավիճակով: Բացի այդ, թատրոնի մուտքի մոտ այդ օրը «Ժողովրդական տաճար» շարժման ակտիվիստները բաժանելիս են եղել թռուցիկներ, որոնք կոչ էին անում «Չհանձնվել մշակութային լիբերալիստների քարոզչությանը»: Նրանց կարծիքով անչափահաս համասեռամոլի մասին պատմող ներկայացումը ժամանակակից ռուսական հասարակության մեջ դիտարկվում է որպես այդ երևույթի քարոզչություն:
Ի դեպ, այս առիթով Պետերբուրգի օրենսդիր մարմնի անդամ, պատգամավոր Վիտալի Միլոնովը մտադրվել է ՌԴ Գլխավոր դատախազին թատրոնի դեմ ուղղված բողոք ներկայացնել: