Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հիշատակի երեկո նվիրված նշանավոր պարուհուն

03.07.2016


Նախօրեին Լոնդոնի «Coliseum» թատրոնում կայացել է ռուսաստանցի նշանավոր պարուհի Մայա Պլիսեցկայայի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցել են պարարվեստի աշխարհի բազմաթիվ հայտնի արտիստներ, իսկ հանդիսասրահում տեղ են զբաղեցրել ռուսական և բրիտանական քաղաքական ու մշակութային ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Մենք ծրագիր էինք պատրաստում Մայա Պլիսեցկայայի 90-ամյակի պատվին, սակայն կյանքը մտցրեց իր սրբագրումները: Պլիսեցկայան մահացավ 2015 թ.-ին և մեր միջոցառումը վերածվեց հիշատակի երեկոյի»,- նշել է գալա-համերգը բացած և միջոցառումը նախաձեռնող «Ensemble Productions» ընկերության գեղարվեստական ղեկավար Մարիս Լիեպան:
    Դիտվել է 866 անգամ