Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա կարողանում է բացահայտել և ընթերցել մարդկային մարմնի ռեֆլեքսները

03.12.2016


Սանկտ-Պետերբուրգի պետական ակադեմիական թատրոնի Բորիս Էյֆմանի ղեկավարած բալետը նախօրեին Իսպանիայի մայրաքաղաքի «Թեատրոս դել Կանալ» արվեստների կենտրոնում ներկայացրել է իր նոր «Ռոդեն» խորագրով բալետային ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Մենք ներկայացումները ստեղծում ենք Պետերբուրգում և ցուցադրում ենք ողջ աշխարհում, և դրանք ունենում են մեծ հաջողություն: Գլխավորն այն է, որ մարդիկ այդ ներկայացումները թե Ասիայում, թե Եվրոպայում և թե Ամերիկայում հասկանում են միատեսակ: Դա այն բանի արդյունքն է, որ պարի լեզվում կա ունիվերսալ համակարգ, որը հասկանալի է բոլորին: Պարի մեջ և մարմնում կան մարդկանց սերունդների ինչ-որ ռեֆլեքսներ ցավի, ուրախության, վախի հանդեպ և այդ ռեֆլեքսները միևնույնն են»,- ասել է խորեոգրաֆը: Ըստ նրա, ժամանակակից խորեոգրաֆիան հագեցած է այդ ռեֆլեքսներով, այդ իսկ պատճառով բալետային լեզուն չունի սահմաններ:

«Ես կարծում եմ, որ ծնվել եմ որպես խորեոգրաֆ: Ամեն ինչ իմ կյանքում պատահական չի, որովհետև սկսել եմ ստեղծագործել 13 տարեկանից»,- անկեղծացել է Էյֆմանը և ավելացրել. «Իմ ողջ կյանքը ես նվիրել եմ մարմնի լեզվով զգացմունքներս արտահայտելու ունակություներիս զարգացմանը»: Նրա ասելով, երբ մարդը իր կյանքը նվիրում է ինչ-որ բանի, եթե նաև նրա մեջ կա աստծոց ինչ-որ մի օժտվածություն, ապա ստացվում է շատ լավ արդյունք:

Էյֆմանի բալետի թատրոնի հյուրախաղերն Իսպանիայում մեկնարկել են մարտի 4-ին: Դրանք կշարունակվեն մինչ մարտի 19-ը, որոնց ընթացքում խումբը տարբեր քաղաքների բեմահարթակներում հանդես կգա 10 անգամ:

«Ռոդեն» բալետի պրեմիերան կայացել է 2011թ.-ին: Այն բեմադրվել է ֆրանսիացի կոմպոզիտորներ Մորիս Ռավելի, Քամիլ Սեն-Սանսի և Ժյուլ Մասնեի ստեղծագործությունների հիման վրա: Ներկայացումը, ինչպես հուշում է վերնագիրը, նվիրված է ֆրանսիացի մեծ քանդակագործ Օգյուստ Ռոդենի (1840-1917) և նրա աշակերտուհի և սիրուհի Քամիլա Քլոդելի (1864-1943) կյանքին:

Այս բալետն արդեն դիտել են Նյու-Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Բուդապեշտում, Աթենքում, Պրահայում և այլ քաղաքներում:
    Դիտվել է 959 անգամ