Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սթիվ Ջոբսի և Բիլլ Գեյթսի մասին ներկայացման համար ներդրող չի գտնվում

03.17.2016


Նյու-Յորքում «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և «Microsoft »-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի մասին ապրիլին նախատեսված մյուզիքլի պրեմիերան չի կայանա: Ծրագիրը տապալվել է ներկայացման համար ներդրումներ կատարողի հրաժարվելու պատճառով: Ալդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

«Պրոդյուսերական և ներդրողների համագործակցության անունից մեծ հիասթափությամբ հայտնում եմ, որ մենք հետաձգում ենք «Խելքովներ»-ի պրեմիերան Բրոդվեյում՝ խոշոր ներդրողին կորցնելու պատճառով»,- հայտնել է մյուզիքլի պրոդյուսեր Կարլ Լևինը:
Ջոբսի և Գեյթսի մասին մյուզիքլը առաջին անգամ ներկայացվել է 2005 թ.-ին ՝ Նյու-Յորքի երաժշտական փառատոնում, ապա ցուցադրվել Ֆիլադելֆիայում և Հյուսիսային Կարոլինայում:

«Երբ քո շոուն Բրոդվեյում փակվում է՝ դեռ չբացված, դու լացում ես, իսկ հետո դա նշում ես պիցցայով ու սպիրտային խմիչքով: Մենք հիասքանչ թիմ ենք: Որքան ափսոս է»,- գրել է այդ ներկայացման դերակատար Ռայմոնդ Լին ինսթեգրամում:

Նախատեսվում էր, որ ներկայացման մեջ կենդանի դերասաններից բացի հանդես կգան հոլոգրամներ, իսկ հանդիսատեսները բեմում կատարվող իրադարձությունների վրա կազդեն հատուկ ներդիրների օգնությամբ: Նույնիսկ արդեն սկսվել էր տոմսերի վճառքը, որոնց գինը տատանվել է 30-ից 147 դոլարի միջակայքում:
    Դիտվել է 1053 անգամ