Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանում մեկնարկեց 9-րդ «Թատրոն X»-ը

04.16.2016



Ապրիլի 15-ԻՆ Երևանում մեկնարկեց «Թատրոն X» 9-րդ հանրապետական փառատոնը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ ամյակին:

«Թատրոն X» -ին մասնակցում են՝ ինչպես պետական թատրոններ, այնպես էլ անկախ թատերախմբեր: «Մենք երբեք որևէ ժանրային կամ կարգավիճակային սահմանափակում չենք դրել այս 9 տարիների ընթացքում: Համարյա մեկ տասնամյակ անցկացվող մեր փառատոնը հետևում է, թե ինչ փոխակերպումներ են տեղի ունենում հայ թատրոնում, ինչ խնդիրներ կան, որոնք մնում են չլուծված կամ որոնք ինքնաբերաբար լուծվում են: Ամենակարևորը, որ գտնենք այն արժեքը, որ աննկատ, բայց դանդաղ ճանապարհ է հարթում դեպի գեղարվեստական նոր որակ»,- փառատոնի բացման առթիվ ասել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման ու փառատոնի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը:

Փառատոնին մասնակցում են Երևանի ու մարզերից ժամանած 15 թատերախումբ:

Այն աշխատանքները կեզրափակի մայիսի 9-ին:
    Դիտվել է 837 անգամ