Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շերը (Շերիլին Սարգսյանը) թակում է Բրոդվեյի դարպասները

04.22.2016

Միջազգային զանգվածային երաժշտական արվեստի անակնկալ և ոճի չափանիշ Շերը (Շերիլին Սարգսյանը) նախապատրաստում է իր կյանքի դրամատիկական և հարուստ անցյալը ներկայացնող երաժշտական թատերական բեմադրություն, որտեղ հիմնականում կօգտագործվեն նրա կատարմամբ հիթ համարվող այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «I Got You Babe», «Gypsies, Tramps and Thieves», «Take Me Home», «Believe» և «If I Could Turn Back Time» երգերը: Այդ մասին « New York Post»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newyorktheatreguide.com»-ին:

Այդ նախագիծն իրականացնում է Բրոդվեյում մեծ համբավ վայելող երաժշտական թատերական ներկայացումների հեղինակ, գրող Ռիք Էլայսը, ով արդեն պատրաստել է սցենարի առաջին տարբերակը: Նախագծի մշակմանն, անշուշտ, ակտիվ մասնակցում է նաև Շերը, ում հրավերով Էլայսը անցյալ տարի երկար ժամանակ հյուրընկալվել է մեծանուն երգչուհու տանը՝ Կալիֆորնիայում:

Շերի կյանքը ինքնին մեծ դրամատիկական պատմություն է, որը սկսվում է ձայնակցող երգչուհու համեստ դիրքից: Այդ ժամանակ էլ նա հանդիպում է Սոննի Բոնոյին: Նրանք ամուսնանում են և 1962 թ.-ին համատեղ ստեղծում «The Sonny & Cher Comedy Hour» երաժշտական ժամանցային շոուն: 1975 թ.-ին Շերը բաժանվում է Սոննի Բոնոյից և շարունակում իր բեմական գործունեությունը որպես մենակատար դերասանուհի և երգչուհի: Նա Բրոդվեյում հայտնվում է 1982 թ.-ին, Հոլլիվուդում արդեն արձանագրած առաջին լուրջ ձեռքբերումից հետո (ներառյալ «Լուսնոտը» ֆիլմի համար ստացած «Օսկար»-ը):

Այժմ Շերի կյանքին անդրադարձող բեմադրության սցենարի հեղինակը սպասում է պատվիրատուի գնահատականին, որի հավանություն ստանալուն պես ներկայացման ուղղությամբ ընթացող աշխատանքները կթևակոխեն նոր փուլ:

Տեսանյութեր

Դիտվել է 1074 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
5175965000509119
Արխիվ ըստ ամիսների