Երևանում մեկնարկեց «Արմմոնո-2016»-ը04.29.2016
Այսօր, ապրիլի 29-ին Երևանում մեկնարկեց մոնոներկայացումների «Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնը: Ինչպես իր բացման խոսքում նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, այս ստուգատեսը կշարունակվի մինչև մայիսի 3-ը, որի ընթացքում 6 բեմահարթակներում հանդիսատեսին կներկայացվեն 26 մոնոներկացումներ:
Փառատոնը «Եթե ես հայր լինեի» մոնոներկայացմամբ բացեց երիտասարդ դերասան Հայկ Պետրոսյանը: Նա բազմագույն ներկապնակով պատկերեց ժամանակակից հայ երիտասարդին հուզող ամենատարբեր խնդիրներ, զավեշտալի, բայց, միաժամանակ, կյանքի տիպական վիճակներ, որոնք դիտարկվում էին երբեմն հումորով, երբեմն երկիծանքով կամ սուր ծաղրով... Ըստ երիտասարդ դերասանի մարդուն բաժին հասած փորձությունները հաղթահարելի են և դրանք դիմագրավելու պահերին, որքան էլ անհավանական թվա, այնուամենայնիվ. գլխավորը լավատեսությունը չկորցնելն է: Ըստ մոնոներկայացման հերոսի, հենց լավատեսությունն է մարդկային կյանքի շարունակականության և, անշուշտ, հայր լինելու գլխավոր փաստարկը...
Ավելացնենք, որ «Արմմոնո-2016»-ը, որն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության օժանդակությամբ, նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: