Մահացել է օսկարակիր դրամատուրգ Փիթեր Շեֆֆերը06.07.2016
Կյանքի 91-րդ տարում վախճանվել է բրիտանացի հայտնի դրամատուրգ Փիթեր Շեֆֆերը: Այդ մասին նրա գործակալ Ռուփեր Լորդի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Նա մոտեցել էր իր կյանքի մայրամուտին, սակայն ուրախանում էր այն բանի համար, որ կարողացավ ընկերների շրջապատում տոնել իր 90-ամյակը»,- նշել է Լորդը «The Guardian»-ին տված հարցազրույցում և ավելացրել, որ «Փիթերը որոշել էր, որ եկել է իր հերթը»:
Շեֆֆերը մեծ համբավի հասավ 1979 թ.-ին, երբ ստեղծեց իր ամենահայտնի պիեսը՝ «Ամադեուս»-ը: 1984 թ.-ին այս պիեսի հիման վրա նկարահանվեց նույնանուն ֆիլմը, դրամատուրգն ստացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս» այդ ֆիլմի սցենարի համար:
Բացի այդ Շեֆֆերի առավել հայտնի մյուս գործերից են «Վարժություն հինգ մատների համար» (1958թ.), «Արքայական որս արևի տակ» (1964թ.) և «Էքվուս» (1973 թ.) պիեսները:
Փիթեր Շեֆֆերի 90-ամյակը լրացել էր մայիսի 15-ին: