Անաստասիա Պ. «Ինչ-որ ստոր մարդիկ մեզ բաժանեցին միմյանցից»06.13.2016
Մոսկվայի քաղաքային իշխանության մշակույթի դեպարտամենտը արգելել է «Տեատր.դոկ» թատրոնի պատրաստած «Պուշկինը և փողերը» ներկայացումը ընդգրկել «Էրմիտաժ» այգու թատերական փառատոնի ծրագրում: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ներկայացման ռեժիսոր Անաստասիա Պատլայի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը:
«Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը քիչ առաջ «Բառ և իր» նախագծից հանեց «Պուշկինը և փողերը» ներկայացումը:»,- գրել է Պատլայը և նշել, որ այդ քայլը քաղաքային իշխանության դեպարտամենտը կատարել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ պատրաստված ներկայացման ցուցադրման օրից` հունիսի 12-ից, երկու օր առաջ:
Ռեժիսորը նշել է նաև այն հանգամանքը, որ «Փառատոնի կազմակերպիչները, ում նման հանձնարարություն է տվել դեպարտամենտը, բառացիորեն գրել է. «Հանել են գրաքննության արդյունքում» »: Պատլայը ստեղծված այս իրավիճակի մեջ դիտարկում է ճակատագրի հեգնանք, քանի որ, ինչպես ինքն է գրում. «...ներկայացման մեջ խոսք է գնում այն մասին, որ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը տառապում էր գրաքննության պատճառով»:
Ներկայացման ռեժիսորը դառնորեն նշում է, որ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը «չի ամաչում այսպիսի զուգահեռից»: Նա նաև ընդգծում է, որ «Պուշկինը և փողերը» ընտանեկան ներկայացում է և այնտեղ, բացի դեկաբրիստներից, որևէ այլ քաղաքականություն չկա:
«Ընդհանրապես մենք շատ հիասթափված ենք: Շատ ենք սիրում «Էրմիտաժ» այգին և այնտեղ այցելող հանդիսատեսներին: Ինչ-որ ստոր մարդիկ մեզ բաժանեցին միմյանցից»,- այսպիսի խոսքերով է իր ֆեյսբուքյան գրառումը եզերափակում Մոսկվացի թատերական ռեժիսորը: