Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Ֆոկինի «Ռևիզորը» այսօր էլ կենդանի տեսք ունի

06.15.2016

Օրերս Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի հիմնական բեմում 250-րդ անգամ ներկայացվեց Վալերի Ֆոկինի բեմականացրած գոգոլյան անմահ ստեղծագործությունը՝ «Ռևիզորը»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Այս բեմադրությունը թատրոնի գեղարվեստական ղեկավարն իրականացրել է Մեյերհոլդի և Կորենևի 1926 թ.-ին պատրաստած ներկայացման հիման վրա և Մոսկվայից Պետերբուրգ տեղափոխված Ֆոկինի համար, փաստորեն, ժամանակին դարձել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի խստապահանջ հանդիսատեսին իր արվեստը ներկայանալու այցեքարտը: «Ռևիզորը» ներկայացմամբ թատրոնը 2002 թ.-ին բացեց «Ավանդության նոր կյանքը» գեղարվեստական-հետազոտական մասշտաբային նախագիծը: Երկրի կառավարության կողմից այդ ներկայացումն արժանացավ Ռուսաստանի Պետական մրցանակի, նաև՝ «Ոսկե դիմակ» Ազգային թատերական մրցանակի և Սանկտ-Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» թատերական բարձրագույն մրցանակի:

«14 տարին մեծ ժամանակաշրջան է: Ներկայացումն անընդհատ փոփոխվել է: Մենք կատարել ենք երկու խմբագրում, բոլոր նորամուծությունները մանրակրկիտ են, հանգամանալից, շատ կետային: Մեյերհոլդն ասում էր, որ սա պետական պիես է, որը պետք է բեմադրել Ռուսաստանում յուրաքանչյուր 10 տարին մեկ, և բացարձակ ճիշտ էր: Կարելի է հիմա նորովի բեմադրել այս պիեսը, ես նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես: Բայց մեր «Ռևիզորը» այսօր էլ լավ վիճակում է, ունի կենդանի տեսք»,- ասել է Վալերի Ֆոկինը:



Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Ֆոկին
    Դիտվել է 1305 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների