Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցանկացած օգտատեր կարող է բեմադրել Շեքսպիր՝ ըստ սեփական ճաշակի

06.24.2016

Բոլոր ժամանակների մեծ դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400 ամյակի կապակցությամբ «Shakespeare Lives» ծրագրի շրջանակներում համացանցում տեղադրվել է «Mix the Play» տեսագրված հարթակ, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ցանկացողի ստեղծելու շեքսպիրյան «Ամռան գիշերվա երազ» պիեսի ներկայացման իր հատվածը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «mixtheplay.britishcouncil.org» -ին:

Այդ ռեսուրսի զինանոցում կա սցենարի 100 տարբերակ: Օգտատերը կարող է իր ճաշակին համապատասխան ընտրել դերասանական կազմ, նույնիսկ հաշվի առնելով նրանց մասնագիտական մակարդակները: Հարթակը հնարավորություն է տալիս նաև ընտրել դեկորացիաներ, հագուստներ և երաժշտական ֆոն, իսկ համապատասխան հատվածների մոնտաժի ժամանակ օգտագործել նաև տարբեր հատուկ էֆեկտներ:

«Mix the Play»-ը ստեղծվել է Բրիտանական խորհրդի և Լոնդոնի «The Old Vic» թատրոնի նախաձեռնությամբ: Հարթակում աշխատելու հրահանգիչը «The Old Vic» թատրոնի ռեժիսոր Ջո Մերֆին է:

Ուիլյամ Շեքսպիրի «Ամռան գիշերվա երազ» պիեսը 5 պատկերից կազմված կատակերգություն է: Այն հեղինակը գրել է 1594-96թթ.երի ընթացքում: Ենթադրվում է, որ պիեսն ստեղծվել է ի պատիվ ինչ-որ մի ազնվականի հարսանյաց հանդեսի կամ Եղիսաբեթ 1-ին թագուհու կողմից նշվող Հովհաննես Մկրտչի տոնակատարության:
    Դիտվել է 1051 անգամ