Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իշխանությունները խնդրում են վերադառնալ երկրից արտագաղթած ռեժիսորին

07.06.2016

Մոսկվայի մշակույթի դեպարտամենտը և թատերական գործիչների միությունը խոստացել են Պովարսկայա 20 հասցեում գտնվող դրամատիկական արվեստի դպրոց ստուդիան վերադարձնել ռեժիսոր Անատոլի Վասիլևին, որը 2005 թ.-ին հեռացվել էր այդտեղից: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

ՌԴ-ի թատերական գործիչների միության փոխնախագահ Գենադի Սմիռնովը վերջերս ասել էր, որ «Ալեքսանդր Կալյագինը պարբերաբար դիմում էր թատերական ոլորտում մասնագետներ պատրաստելուն ուղղված Պովարսկայան (դպրոցը-խմբ.) Անատոլի Վասիլևին վերադարձնելու համար»:

Նշենք որ դպրոցի զբաղեցրած տարածքը վերջին անգամ տրամադրված է եղել իր հիմնական շենքում վերանորոգում սկսած Տագանկայի թատրոնին:

Դրամատիկական արվեստի դպրոցը 1986-2005թթ.-երին զբաղեցնում էր Պովարսկայա 20-ի նկուղային հարկը և դրանից անմիջապես վերև գտնվող մեկ բնակարան: Դպրոցը 2001 թ.-ին տեղափոխվել է մեկ այլ շենք, սակայն շուտով զրկվել է նաև իր հիմնադիր ղեկավարից: Վասիլևին Մոսկվայի այն ժամանակվա իշխանությունները հեռացրել էին աշխատանքից այն հիմնավորմամբ, որ նրա դպրոց ստուդիան չի բերում ֆինանսական օգուտ: Դրանից հետո կենդանության օրոք ռուսական դրամատիկական արվեստի դասական համարվող արվեստագետն ստիպված արտագաղթել էր Եվրոպա:

Եվրոպայում Անատոլի Վասիլևը զբաղվել է ինչպես բեմադրական աշխատանքներով, այնպես էլ ծավալել է մանկավարժական գործունեություն: Նա հնարավորություն է ունեցել իր կարողությունները բացահայտել ու փոխանցել զարգացած թատերական համակարգ ունեցող այնպիսի երկրների երիտասարդների, ինչպիսիք են Ֆրանսիան, Հունաստանը, Հունգարիան և այլն:

Ասենք, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ անհաշտ հարաբերություններ ունցող Անատոլի Վասիլևին հայրենիք վերադարձնալու և գործունեությունը շարունակելու ցանկություն են հայտնել Ռուսաստանի մայրաքաղաքի այսօրվա իշխանությունները և ոչ թե վաստակաշատ թատերական գործիչն է այդ խնդրանքով դիմել նրանց:


    Դիտվել է 801 անգամ