Տոմսերի վաճառքն ապահովվել է մոտ 5 տարի ժամանակահատվածի համար07.15.2016
Դեռ չցուցադրված, բայց իր շուրջ մեծ աղմուկ բարձրացրած «Շուրջպար» ներկայացումը, որը հասարակության որոշ հատվածների շրջանում անվանում են «Երկրորդ Թանհեյզեր», Օմսկի Լիցեյան թատրոնում այնուամենայնիվ կունենա իր պրեմիերան, հայտարարել է թատրոնի տնօրեն Ելենա Լաբինսկայան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Տնօրենը նշել է, որ ներկայացման առաջին բեմելի ճշգրիտ ժամկետի մասին կհայտարարվի մինչև սեպտեմբերի 10-ը, «երբ բոլորը կվերադառնան արձակուրդից»: Ըստ Լաբինսկայայի այդ ներկայացման տոմսերի վաճառքն արդեն ապահովվել է մոտ 5 տարի ժամանակահատվածի համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Օմսկ քաղաքի մշակույթի դեպարտամենտը հետաձգել է տեղի Լիցեյան թատրոնում լեհ ռեժիսոր Պետեր Շալշիի բեմադրած «Շուրջպար» ներկայացման պրեմիերան: Ինչպես խոսում են այս մշակութային հաստատությունում, պատճառն այն է, որ նոր ներկայացման վերաբերյալ գրավոր դժգոհություն է հայտնել տարածաշրջանի եկեղեցու առաջնորդարանը: