Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անձրևի պատճառով ներկայացման ավարտական ակորդը հնչել է գիշերվա ժամը 3-ին

08.05.2016


Սուխումին այն քաղաքն է, որը ընդունեց Շվեյցարիայում մեկնարկած օպերային արվեստի «Խիբլա Գերզմավան հրավիրում է» հոբելյանական 15-րդ փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newizv.ru»-ին:

Ազգությամբ աբխազուհի, ռուսական բեմի ճանաչված արտիստ, «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր Խիբլա Գերզմավան իր անունը կրող միջոցառմամբ փորձում է հայրենիքում նպաստել ժամանակակից օպերային արվեստի տարածմանը և մասսայականացմանը:

Հոբելյանական փառատոնը երգչուհու հայրենիքում հյուրընկալվել է երկու օր: Առաջին օր աբխազ հանդիսատեսներին է ներկայացվել Լուիջի Քերուբինիի «Մեդեա» օպերան, որի գլխավոր դերակատարմամբ, 2015թ.-ին, Գերզմավան արժանացել էր Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» մրցանակին:

Գերզմավայի կատարմամբ «Մեդեա» օպերան սկզբում ներկայացվել է Սև ծովի Դիոսկուրով ափամերձ վայրում, սակայն առաջին գործողության վերջին ակորդն հնչելուց առաջ բեմի ու հանդիսատեսների վրա հանկարծակի սկսել է հորդառատ անձրև տեղալ: Ներկայացումը ընդհատվել է և միայն մեկ ու կես ժամ հետո շարունակվել տեղի դրամատիկական թատրոնի բեմում: Սակայն այստեղ նույնպես տանիքը չի կարողացել դիմանալ անձրևի կաթիլների գրոհին և ջուրն սկսել է թափվել, դերակատարների, թատրոն գալով իրենց հավատարմությունը օպերային արվեստին ու Գերզմավային ցուցաբերած հանդիսատեսների և նվաքախմբի երաժշտական գործիքների վրա: Արդյունքում՝ ներկայացման երկրորդ գործողությունը սկսվել է կեսգիշերից հետո՝ ժամը 1:10-ին: Ապա արտիստները սահուն անցել են 3-րդ գործողության ցուցադրությանը:
Փառատոնային օպերան ավարտվել է գիշերվա ժամը 3-ին:

«Խիբլա Գերզմավան հրավիրում է» փառատոնը հիմնվել է 2001 թ.-ին և ամեն տարի անցկացվում էր Աբխազիայում:

2014 թ.-ին այն ընդարձակեց իր սահմանները և անցկացվեց նաև Մոսկվայում: 2015 թ.-ին երգչուհու նախաձեռնած 14-րդ փառատոնի բացումը կայացավ Վիենայի Մուզիկֆերեյն հայտնի դահլիճում, իսկ այս՝ 15-րդ հոբելյանական փառատոնի հանդիսավոր բացումը կայացել էր շվեյցարական ոչ պակաս հայտնի Սանտ-Մորիցե դահլիճում:
    Դիտվել է 789 անգամ