Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Գաֆտ. «Ես ատում եմ «ի հեճուկս» բառը»

08.15.2016

«Ես ատում եմ «ի հեճուկս» բառը: «Ի հեճուկս» չի կարելի: Պետք է միասին շարժվել, մանավանդ, որ գիտենք, թե ուր»,- օրերս իր հարցազրուցներից մեկում ասել է ռուսաստանցի ճանաչված դերասան Վալենտին Գաֆտը:

«Ահա, օրինակ, դիմացը նստած է Մարկ Զախարովը: Մինչև նրա մակարդակին հասնելը մենք դեռ երկար պիտի քայլենք: Սակայն անհրաժեշտ է քայլել ըստ ավանդության, որը եղել է»,- ընդգծել է դերասանը և ավելացրել. «Թատրոնը դա մի կեղտոտ ներկայացում չի, որտեղ արտիստները քայլում են մերկ և երջանիկ: Հանդիսատեսը թքում է, իսկ նրանք խաղում են՝ ի հեճուկս սպասումների, ներկայացումների մասին պատկերացումների: Ինչու համար է այդ ամենը»,- իր զարմանք-դժգոհությունն է արտահայտել Վալենտին Գաֆտը:
    Դիտվել է 1102 անգամ