Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մինչև 25 տարեկան հանդիսատեսներին տոմսեր կվաճառվեն անձնագիր ներկայացնելուց հետո

09.15.2016


Ռուսաստանի Մեծ թատրոնում ընթացիկ թատերաշրջանի երկրորդ կեսին 2-3 ներկայացումների տոմսերը 25 տարին չլրացած քաղաքացիներին կվաճառվեն 3-4 անգամ ավելի էժան գներով: Այդ մասին Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի հայտարարությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Որպեսզի պահպանվի տոմսերի վաճառքի հայտարարված սկզբունքը և բացառվի էժանացված տոմսեր ձեռք բերողների կողմից դրանք սպեկուլյատիվ գներով վաճառելու հավանականությունը, թատրոնը մինչև 25 տարեկան հանդիսատեսներին տոմսեր կվաճառի անձնագիր ներկայացնելուց հետո: Դա հնարավորություն կտա նաև, որ յուրաքանչյուր քաղաքացի այդպիսի զեղջից օգտվի միայն սահմանված քանակով ներկայացում դիտելու համար:

Բացի այդ էժան տոմսեր կվաճառվեն սոցիալապես առավել խոցելի քաղաքացիներին:

Նշենք, որ Մեծ թատրոնում արդեն մի քանի տարի է, որ էժանացված գներով տոմս վաճառելու համակարգ է գործում նաև ուսանողների համար:
    Դիտվել է 953 անգամ