Մահացել է հայտնի կենդանի վարժեցնող Մստիսլավ Զապաշնին09.22.2016
Կյանքի 79-րդ տարում Սոչիում իր մահկանացուն է կնքել ռուսաստանցի հայտնի կենդանիներ վարժեցնող, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Զապաշնին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին և օրվա մի շարք այլ լրատվամիջոցների:
Զապաշնին 1882թ.-ից իր հետաքրքիր և օրինակելի պատմությունը գրող կրկեսային արտիստների դինաստիայի հայտնի ներկայացուցիչներից է: Նա մեծ ավանդ ունի համաշխարհային և ռուսական կրկեսի զարգացման պատմության մեջ:
Բավական է նշել, որ սկսած 1991թ.-ից զբաղեցրել է կրկեսային մասնագիտության դպրոցների Համաշխարհային ասսոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, եղել է ՌԴ նախագահին կից գրականության և արվեստի գծով Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի մշտական անդամ:
Զապաշնու կրկեսային խոշորագույն նվաճումներից մեկը համարվում է «Փղերը և վագրերը» կրկեսային ներկայացումը (1974թ.), որտեղ փղերն ու վագրերը հայտնվում են միևնույն վանդակում: Այս ներկայացման համար նա 1996թ.-ին արժանացել է Ռուսաստանի դաշնության նախագահի պետական մրցանակին:
Ասենք, որ Զապաշնիների կրկեսային արտիստական դինաստիայի մեջ են մտնում նաև նրա որդիները՝ Մոսկվայի Մեծ կրկեսի գլխավոր տնօրեն Էդգարդ Զապաշնին և նրա եղբայրը՝ Ասկոլդ Զապաշնին:
Այս ընտանիքի մերձավոր բարեկամ, երգիչ Իոսիֆ Կոբզոնը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ հայտնի արտիստի հետ վերջին հրաժեշտը կկայանա երկուշաբթի, Մոսկվայի Վերնանդսկու պողոտայում գտնվող կրկեսում, իսկ հուղարկավորությունը հավանաբար տեղի կունենա Դոմոդեդովյան գերեզմանատանը: