Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հիսուս Քրիստոս – Գերաստղ»-ը կարող են արգելվել

10.14.2016

«Ստալինի նկատմամբ մեր երիտասարդությանն այսօր համակող սերը, կարծում եմ, մեր պատմական նյութերի անբավարար խորությամբ ուսումնասիրելու հետևանք է: ԳՈՒԼԱԳ-ի ռոմանտիզացումը, որտեղ նստել է հայրս ըստ 58-րդ հոդվածի, ես կատեգորիկ ժխտում եմ»: Ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովի այդ խոսքերը «ԹԱԳԼՈՒՐ» լրատավական կայքը հիշում է լեգենդար արվեստագետի այսօր նշվող ծննդյան տարեդարձի կապակցությամբ::

«Ինձ համար այդ գենոցիդը, որ կազմակերպել է մեր ժողովրդի գլխավոր սիրելին և պատմության ամենահայտնի մարդը՝ Ստալինը, ես ոչ մի կերպ չեմ կարող արդարացնել: Այդ պատճառով սարսափելի և դառն է դիտել ֆիլմեր, որոնցում այդ դաժան հանցագործի կերպարը, թեկուզ նվազագույն չափով, փորձ է արվում ռոմանտիզացնել: Ինձ դա հիշեցնում է Շվարցի պիեսը, որտեղ արխիվագետ Շարլեմանը խոսում է Վիշապի մասին, իբր չարժե Վիշապին համարել դժոխքի զավակ, նրա մեջ կան նաև դրական որակներ: Օրինակ, ժանտախտի վարակի շրջանում նա արտաշնչում էր իր կրակը և եռացնում լիճը և մարդիկ եռացրած ջուր էին խմում...»

Ռեժիսորը նշում է, որ այդպիսի միտում կա նաև խորհրդային ժամանակների նկատմամբ վերաբերմունքում, որը սակայն, իրեն ռոմանտիկական չի թվում: «Այն ինձ բորբոքում է,- ասում է Զախարովը,- Ես կարծում էի պետք է անցնի շատ քիչ ժամանակ, և մարդիկ կհասկանան, ինչ բան է գենոցիդը և սեփական ժողովրդին ոչնչացնելը, ողջ Եվրոպան կերակրող հողագործներին որպես դասակարգ վերացնելը»: Նա նշում է, որ լենինյան շատ կարգախոսներ ուղղված էին ռուսական ամենազորության դեմ և նրա քայքայմանը...

«Այո, իհարկե, Ռուսաստանը զարգացել է սխալներով, բարդություններով, բայց այն զարգացել է գեղեցիկ և լավ»,- կարծում է Զախարովը և հիշում է Ստոլիպինի խոսքերը, ով ասում էր, որ իրենց հարկավոր է միայն խուսափել պատերազմից և Ռուսաստանը կդառնա հզոր երոպական պետություն:

«Դրա համար եղել են բոլոր նախադրյալները,- նշում է Զախարովը և դառնորեն ավելացնում,- բայց արդյունքում մենք հասանք լիարժեք խարխլման մեր գլուխների մեջ»:

Ռեժիսորը հիեցնում է, որ իրենց երկրի տարածաշրջաններում և ծայրամասերում պարզապես կարող են արգելել «Հիսուս Քրիստոս – Գերաստղ» ներկայացումը, որովհետև ինչ-որ քաղաքացիների այդ գործը թվում է անպետք և վնասակար:

Ինչու է դա տեղի ունենում :Նա այդ հարցերի համար պարզ պատասխաններ չունի: Ապա ենթադրում է. «Գուցե զզվեցրել են կարգ ու կանոնի որոշակի բացակայությունը, կյանքի կայունության մասին պատկերացումները»: Ըստ նրա դա մարդկանց հունից հանում է, նրանց մեջ արմատավորում ագրեսիա, բռնություն և ինչ-որ ասպեկտով փչացնում նրանց մենթալիտետը...
    Դիտվել է 923 անգամ