Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կատարումը գրանցվել է որպես Գինեսի ռեկորդ, իսկ բնօրինակը ի պահ է տրվել թանգարանին

11.01.2016

Թուրքմենստանում բեմադրվել է «Երկնային գեղեցկություն» վերնագրով ներկայացում՝ ըստ այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի թուրքմենական գորգագործությանը և ձեռագործ գորգերին նվիրված գրքի: Երկրի նախագահի մշակութաբանական աշխատանքը պիեսի է վերածել Թուրքմենստանի վաստակավոր ժուռնալիստ Տաչգելդի Գուտլիևը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «turkmenportal.com»-ին:

Ներկայացման ռեժիսոր Ուրմատկան Մելյաևան ներկայացումն իրականացրել է Թուրքմենիայի մշակույթի ինստիտուտի դրամայի և կինոյի բաժնի երկրորդ կուրսի ուսանողների հետ:

Ներկայացման պատումը օրգանապես միմյանց է հյուսել բիբլիական առասպելապատումները, ժողովրդական ավանդությունները և գորգագործության մասին անցյալի պատմությունը:

Ավելացնենք, որ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «Երկնային գեղեցկություն» գրքի շնորհանդեսը կայացել է ընթացիկ տարվա մայիս ամսին: Այն լույս է տեսել երեք լեզվով՝ թուրքմեներեն, անգլերեն և ռուսերեն:

Սա գորգերի մասին Թուրքմենիայի նախագահի երկրորդ գիրքն է: Այդ թեմայով իր առաջին գիրքը, որ ունի «Կենդանի լեգենդ» վերնագիրը, նա հրատարակել է 2011թ.-ին:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետազոտական մտքի ընդգրկումները չեն սահմանափակվում միայն գորգագործության ոլորտով: Նա հեղինակել է նաև մի շարք գրքեր առողջապահության, կրթության, բուսաբանության և թեյագործության մասին:

Ընդհանուր առմամբ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր երկրի շատ ակտիվ հեղինակներից մեկն է: Բավական է նշել, որ միայն 2016թ.-ին նա արդեն հրատարակել է վեց գիրք:

Ի դեպ, օրերս Թուրքմենիայի անկախության 25-ամյակի առթիվ կայացած հանդիսավոր համերգի ժամանակ կատարվեց և բուռն ջերմությամբ ընդունվեց նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ևս մեկ ստեղծագործություն: Այս անգամ նա հանդես էր եկել որպես իր երկրի մասին երգի խոսքերի և երաժշտության հեղինակ: Նրա «Առաջ: Միայն առաջ: Իմ հայրենիք՝ Թուրքմենստան» երգ-կոչը տոնակատարության օրը կատարեցին միևնույն վայրում՝ «Թուրքմենին աք օյի» . համերգային համալիրում գտնվող չորս հազար մարդ, որը Գինեսի գրքում գրանցվել է որպես ռեկորդ, իսկ երգի ձեռագիրը ի պահ է տրվել Թուրքմենիայի պետական թանգարանին:
    Դիտվել է 991 անգամ