Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չնայած մեծ հետաքրքրությանը տոմսերը վաճառում են 10 և ավելի անգամ էժան

11.10.2016


Ռուսաստանի ակադեմիական Մեծ թատրոնում այսօրվանից գործարկվում է մինչև 25 տարեկան հանդիսատեսների համար զեղջված գներով տոմսեր վաճառելու ծրագիրը: Այդ մասին մշակութային հաստատության գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինի խոսքը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Մեծը՝ երիտասարդներին» անունն ստացած ծրագրի համաձայն թատերաշրջանի երկրորդ կեսին մինչև նշված տարիքն ունեցող քաղաքացիներին տոմսերի վաճառքի գները զգալիորեն կնվազեցվեն: Ուրինը նաև նշել է, որ զեղջով առաջինը կվաճառվի հանդիսատեսների շրջանում այսօր դեռ հսկայական հետաքրքրություն վայելող «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը, որը կցուցադրվի իրենց թատրոնի Նոր բեմահարթակում:

Գլխավոր տնօրենը ընդգծել է, որ այդ ներկայացման մուտքի տոմսն արժե 6 հազար ռուբլի, իսկ զեղջով գինը երիտասարդների համար կլինի 10 անգամ պակաս, այսինքն 6 հարյուր ռուբլի: Ասենք, որ ավելի նվազ հարմար տեղերի համար թատրոնի մուտքի տոմսի գինը կկազմի ընդամենը 100 ռուբլի:

Զեջված գներով տոմսերը երիտասարդները կարող են ձեռք բերել անձնագրով և միայն թատրոնի տոմսարկղից:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Մեծ թատրոն
    Դիտվել է 853 անգամ