Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր վտարանդի Շեմյակինի առաջին պիեսը՝ նվիրված է վտարանդիների կյանքին

11.17.2016



Աշխարհում լավ հայտնի բալետային լիբրետոները նորովի շարադրող և վերականգնող Միխայիլ Շեմյակինը Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնում առաջին անգամ հանդես է գալիս որպես ինքնակենսագրական պիեսի հեղինակ:Նա նաև «Նյու-Յորք: 80-ականներ: Մենք» խորագիրը ստացած պիեսի բեմադրող նկարիչն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ներկայացման միջոցով հանդիսատեսը կհայտհվի ԽՍՀՄ-ից վտարանդի պարողների, գրողների, նկարիչների և դերասանների շրջապատում, որոնց հետ պիեսի հեղինակը անձամբ ծանոթ է եղել: Դա անհատականությունների մի գեղեցիկ բույլ է, որոնցից են օրինակ գրող Սերգեյ Դովլաթովը, բալետի քննադատ Գենադի Շմակովը, բանաստեղծ Կոնստանտին Կուզմինսկին և ուրիշները: Բեմադրության մեջ հնչում են Վիսոցկու, Գալիչի ձայները:

«Թեման ծանր է. վտարանդիության ողբերգությունը: Մեզ, ախր դուրս էին արել երկրից ընդմիշտ: Սարսափելի բառ է «ընդմիշտ» »,- ասում է այսօր արդեն ԱՄՆ-ում և հայրենի Ռուսաստանում անարգել գտնվելու հնարավորություն ստացած արվեստագետը և ավելացնում իր երևակայության մեջ չտեղավորվող խարհրդային պատժի այդ եղանակը. «Երբեք չգրկախառվել ԽՍՀՄ-ում մնացող բարեկամներիդ, հարազատներիդ, ծանոթներիդ հետ... Երբեք չզբոսնել Նևայի ափին, Ֆանտանկայում, Ամառային այգու ծառուղիներում...»

Նա խոստովանել է, որ պիեսը գրել հեշտությամբ: «Ես պարզապես հիշում էի բարեկամներիս, մեր զրույցները, վտարանդիական մեր կենցաղը»,- նշել է Շեմյակինը:

Ասենք, որ Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ ցուցադրվող պիեսը բեմադրվել է Մոսկվայի Ստաս Նամինի (Անաստաս Միկոյանի թոռան) ղեկավարությամբ գործող թատրոնում, իսկ պրեմիերան կայացել է այդ նույն թատրոնում 2015թ.-ի դեկտեմբերին:
    Դիտվել է 1023 անգամ