Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սկզբում լեփ-լեցուն դահլիճ ապահովող ներկայացումը կհանվի խաղացանկից

11.30.2016

Մոսկվայի «Լենկոմ» թատրոնում ընթացիկ տարվա ապրիլին հանդիսատեսի դատին հանձնված «Իշխանը» ներկայացումը՝ հայտնի ռեժիսոր Կոնստանդին Բոգոմոլովի բեմադրությամբ, դեկտեմբերին կհանվի խաղացանկից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ լուրի կապակցությամբ ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դա այսօրվա դրությամբ իր «ամենակարևոր աշխատանքն է»:

«Ապուշը» վեպի ընթերցանության բոգոմոլովյան փորձը, որտեղ վերջում դերասանների խոնարհում չի նախատեսված, դեկտեմբերի 17-ին կավարտվի թատրոնի համար ավանդական խոնարհումներով: «Մենք դուրս կգանք և կխոնարվենք Ձեզ» համացանցային իր գրառմամբ հավաստել է Բոգոմոլովը:

«Լենկոմի» գեղարվեստական ղեկավար լեգենդար Մարկ Զախարովը թատրոնի գեղարվեստական ղեկավարության այդ որոշումը հիմնավորել է այն փաստով, որ այդ ներկայացման տոմսերը լավ չեն վաճառվում և հանդիսասրահում բազմաթիվ դատարկ նստատեղեր են լինում: Նա նշել է, որ այս տարվա աշնանն, օրինակ, (ներկայացման պրեմիերայից ընդամենը 6 ամիս հետո) ներկայացումն սկսելուց առաջ տոմսարկղում, որպես օրինաչափություն չեն վաճառվել 2-3 տասնյակ տոմսեր:

Սակայն, նշենք, որ մոսկովյան այդ ներկայացումը հանդիսատեսի համար աննկատ չի անցել և, նույնիսկ առաջին ցուցադրությունների ընթացքում հավաքվել են լեփլեցուն դահլիճներ:





Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ բոգոմոլով
    Դիտվել է 939 անգամ