Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բոգոմոլովը խաղացանկից հանված ներկայացման համար աղմուկ չի բարձրացնի

12.01.2016


Մոսկվացի ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը հայտարարել է, որ ինքը մտադիր չէ աղմուկ բարձրացնել «Լենկոմ» թատրոնի խաղացանկից իր «Իշխանը» ներկայացումը հանելու համար: Այդ մասին «nsn.fm»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

«Վատ հաճախելիության կապակցությամբ, ազդագրում բազմաթիվ են ներկայացումները... Ես չեմ պատրաստվում քննարկել գեղարվեստական ղեկավարի որոշումը և հանգիստ կարող եմ ընդունել ցանկացած տարբերակ, որոնք Մարկ Անատոլևիչը (Զախարովը) կառաջարկի որպես հիմնական: Դրա պատճառով աղմուկ ու վեճ սարքել ես չեմ ցանկանում, ես նրան շատ եմ հարգում, նա ժամանակին ինձ շատ է օգնել: Ես չեմ պատրաստվում կասկածի տակ առնել նրա որոշումը: Ոչ մի կոնֆլիկտ ես չեմ ունեցել և հուսով են չեմ ունենա Մարկ Անատոլևիչի հետ»,-ասել է Բոգոմոլովը:

Նախօրեին տեղեկացվել էր, որ «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը վատ հաճախելիության հիմքով խաղացանկից հանել է Կոնստանտին Բոգոմոլովի «Իշխանը» ներկայացումը, որը նա բեմադրել է ըստ Դոստոևսկու «Ապուշը» վեպի:





Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Բոգոմոլով
    Դիտվել է 1223 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների