Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Զվեզդա Տեատրալա» մրցույթում առաջնությունը տրվել է 3 թատերական գործիչների

12.08.2016


Օրերս Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում կայացել է տարեկան մեկ անգամ անցկացվող «Զվեզդա Տեատրալա» թատերական հեղինակավոր մրցանակաբաշխության եզրափակիչ միջոցառումը, որն այս անգամ ռուսական թատերական աշխարհում առանձնացրեց և համապատասխան մրցանակների արժանացրեց թատերական գործիչներ Նոննա Գրիշաևային, Սերգեյ Բեզռուկովին, Դանիլ Կոզլովսկուն: Մրցանակի արժանացած դերասանների ընտրությունը կատարվել էր տարբեր երկրներից մրցավարական խորհրդի անդամ հանդիսացող մասնագետների կողմից:

Իսկ ընդհանրապես մրցույթի անվանակարգերում հաղթողների անունները որոշվում է թատերական շարքային հանդիսատեսների քվեարկությամբ, որին 2016թ.-ին մասնակցել է գրեթե 70 հազար մարդ:
Այս տարվա «Զվեզդա Տեատրալա» մրցույթը թվով 9-րդն էր:
    Դիտվել է 771 անգամ