Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նորաստեղծ թատրոնը տարվա 4 եղանակների ընթացքում կփորձի ստեղծել նոր հեծանիվ

12.10.2016

Այսօր Մոսկվայի «Վելոսիպեդ» թատրոն-լաբորատորիայում պրեմիերա է: Հանդիսատեսին կներկայացվի «Երրորդ տեսակցության տեղը» էտյուդային մեթոդով իրականացված բեմադրությունը, որը կազմված է տարվա եղանակները խորհրդանշող 4 նովելներից՝ Գարունից, Ամառից, Աշունից և Ձմեռից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:

Ներկայացման թեման 3-րդ հանդիպումն է, որից հետո ընդունված է ասել, որ պարզ է դառնում, թե արդյոք կկայանա՞ սերը:

Այս պատումի մեջ Գարունը ներկայացնում է երկու երիտասարդ զույգերի, որոնք երազում են ընտանիք կազմելու մասին, սակայն իրենց մեջ բացահայտում են պատանեկան տարիքին բնորոշ մաքսիմալիզմ և կոմպրոմիսների չգնալու հատկանիշներ:

Ամառն արտահայտվում է կուրորտային սիրավեպով, որտեղ տղամարդն ու կինը գիտեն, որ չեն կարող միմյանց հետ երկար լինել, բայց ամեն կերպ երկարաձգում են բաժանման պահը:

Աշունը ներկայացնում է այն զույգերին, որոնք գլխակորույս փորձում են իրենց հարցերը լուծել ընկերության սահմանների տարածքում:

Իսկ ձմեռը ներկայացվում է ծառայողական սիրավեպով, որտեղ հանդես են գալիս բացարձակորեն միմյանց չհամապատասխանող մարդիկ, ում սակայն միմյանց ամուր կապում են փոխադարձ զգացմունքները:

«Վելոսիպեդ» թատրոն-լաբորատորիան ստեղծվել է 2016թ.-ի աշնանը՝ Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի շրջանավարտների կողմից: Նոր թատերախմբի «Վելոսիպեդ» («Հեծանիվ-խմբ.») անվանումը խորհրդանշում է, որ նոր կոլեկտիվում հավաքված երիտասարդները և նրանց գեղարվեստական ղեկավար Մարիա Նգուենը պատրաստ են կրկին ու կրկին «հորինել հեծանիվ»:

Խմբի նշանաբանն է. «Լինել կենդանի, ոչ ձանձրալի, փնտրել, երևակայել և երբեք չդավաճանել ինքդ քեզ»:
    Դիտվել է 1133 անգամ