Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աղմկահարույց ռեժիսորը հնարավորություն է տվել ավելի մոտից հետևել դերասանի անհատականությանը

12.16.2016

Կոնստանտին Բոգոմոլովը Մոսկվայի գեղարվեստական թատրոնի փոքր բեմում բեմադրել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, դերասան և սցենարիստ Վուդի Ալենի «350 Սենթրալ-փարք Վեսթ, New York, NY 10025» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «gazeta.ru»-ին:

Ի տարբերություն իր ներկայացումների ոճական առանձնահատկությունների, Բոգոմոլովը հանդիսատեսին է ներկայացրել նուրբ, ուշադիր, առանց աղմուկի ու պրովակացիաների դրամա:

Այս գործը ժամանակակից ամերիկացի հայտնի հեղինակը գրել է 1995թ.-ին: Ժանրով այն կատակերգություն է, որի հիմքում ընկած է մեր օրերի համար սովորական պատմություն՝ ամուսինը հեռանում է ընտանիքից:

Վուդի Ալենը իր պիեսը կառուցել է իրադարձության հոգեվերլուծության և աբսուրդի խառնուրդից, որտեղ յուրաքանչյուրը ցանկանում է պաշտպանել իր ճշմարտությունը և միաժամանակ ստում է իր յուրաքանչյուր քայլափոխին:

Ռեժիսոր Բոգոմոլովի մասին ձևավորված կարծիքը թելադրում է նրանից ակնկալել թեմային մոտենալու արմատականություն, սակայն բեմադրության մեջ աչքի է ընկնում պարզությունը, ոչ թատերայնությունը:
Բոգոմոլովը իր այս նոր ներկայացման մեջ հնարավորություն է տալիս ավելի մոտից հետևել դերասանի անհատականությանը:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Բոգոմոլով
    Դիտվել է 959 անգամ