Հաջողակ դերասանը սեփական կամքով հեռացել է «ազատ նավարկության»12.19.2016
Խաղացանկային թատրոնը, նույնիսկ այնպիսի մեծ թատրոնը, ինչպիսին Սանկտ-Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոն-եվրոպական թատրոնն է, «կափարիչով կաթսա է, որի պարունակությունը եփվում է սեփական հյութի մեջ»,- հայտարարել է լեգենդար ռեժիսոր Լև Դոդինի ղեկավարությամբ թատրոնում 15 տարի աշխատած, իսկ այսօր արդեն թատերախմբից հեռացած տաղանդավոր դերասան Ալեքսեյ Մորոզովը:
Ասենք, որ այս երիտասարդ դերասանն այսօր վերընթաց ստեղծագործական կյանքով է ապրում: Նա ռուսական հեռուստատեսության ռեյտինգում լավագույներից մեկը համարվող «Խորհրդավոր կիրք» սերիալի գլխավոր դերակատարն է, նաև առանձնակի հաջողություններ ունի վերջերս նկարահանված «28 պանֆիլովականները» գեղարվեստական կինոնկարում կերտած իր կերպարի շնորհիվ:
Ըստ Մորոզովի խաղացանկային թատրոնը ճահիճ է «որտեղ հաճախ լվացվում են դերասանական անհատականությունները»: Նրա կարծիքով այդ երևույթը կախված չէ գլխավոր ռեժիսորից կամ որևէ այլ բանից, որը «թատրոնը դարձնում է այդպիսին»: Մորոզովի գնահատմամբ, դա այդպիսի օրենք է, անխուսափելիություն:
Նրա կարծիքով այդ երևույթը Փոքր դրամատիկական թատրոն-եվրոպական թատրոնում շատ ավելի քիչ է, քան յուրաքանչյուր ցանկացած այլ խաղացանկային թատրոնում և ավելացրել է, որ դա իրեն շնչահեղձ էր անում և իր անհատականությունը նոր խթանի անհրաժեշտություն էր զգում:
Մորոզովը նշել է, որ պետերբուրգյան նշանավոր թատրոնից հեռանալուց հետո իր համար նոր և հետաքրքիր աշխատանքների հեռանկար է բացվել և իր քայլերը կատարելու համար ռեժիսորի հետ համաձայնեցնելու խնդրի առջև այլևս չի կանգնում:
Ասենք, որ Լև Դոդինի նշանավոր թատրոնից սեփական կամքով հեռացել է նաև Ալեքսանդ Մորոզովի կինը՝ դերասանուհի Դանա Աբիզովան:
«Մենք միասին ենք դուրս եկել ազատ նավարկության»,- ասել է Ալեքսանդ Մորոզովը «teatral-online.ru»-ին տված հարցազրույցում:
Ավելացնենք, որ նրանց այդ քայլը Լև Դոդինը ընդունել է ըմբռնումով: