Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր իր հանդիսատեսների առջև կրկին դռներն է բացում Փոքր թատրոնը

12.19.2016


Մոսկվայի թատերական հրապարակում այսօր կրկին շարք վերադարձավ Փոքր թատրոնի շենքը, որտեղ արդեն շուրջ 5 տարի ընթանում էին կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Թատրոնը նորամուտը իր լեգենդար և վերանորոգված բեմահարթակում կնշանավորի Գրիբոեդովի հայտնի «Խելքից պատուհասը» պիեսի ներկայացմամբ, որտեղ Ֆամուսովի դերում հանդես կգա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Յուրի Սոլոմինը:

«Ըստ ավանդության յուրաքանչյուր թատերաշրջան մենք բացում ենք Գրիբոեդովի «Խելքից պատուհասով, որտեղ ավանդաբար հանդես են գալիս Փոքր թատրոնի տարբեր սերունդներ ներկայացնող առաջատար դերասանները»,- ասել է թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովան:

Նա նաև ասել է, որ վերականգնված թատրոնի մեջ հանդիսատեսների համար նորություն կլինեն սահմանափակ հնարավորություններ ունեցող և ծեր հանդիսատեսների համար նախատեսված վերելակները, որոնք առանց դժվարությունների նրանց կհասցնեն իրենց ցանկացած հարկաբաժին: Նորություն է նաև այն, որ թատրոնի նախասրահում հնարավորություններ են ստեղծվել սեփական նվագախմբի ելույթների համար:
    Դիտվել է 904 անգամ