Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ձյունե թագուհին» կայցելի բոլոր այն հիվանդանոցներ, որտեղ բուժվում են երեխաներ

12.22.2016


Մոսկվայի բոլոր այն հիվանդանոցներում, որտեղ բուժվում են երեխաներ, դեկտեմբերի վերջին «Դոկտոր Ծաղրածու» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կցուցադրվի «Ձյունե թագուհին» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «teatral-online.ru»-ին:

Այդ նպատակը իրականացնելու համար բեմադրության հեղինակները կարողացել են պատրաստել այնպիսի համահավաք դեկորացիաներ, որոնցով կարելի համապատասխան թատերական միջավայր ձևավորել ցանկացած մակերեսի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր հիվանդանոցներում է հնարավոր գտնել ընդարձակ տարածություն: Բացի այդ ներկայացումը պատրաստողները հաշվի են առել, որ պետք է երեխաների առջև հանդես գան բժշկական գործողությունների միջակայքում, այսինքն ոչ այնքան երկար ժամանակահատվածում:

Ասենք, որ ինչպես ներկայացրել է հիմնադրամի ղեկավարը, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան Մաքսիմ Մատվեևը, իրենք դեկորացիաները պատրաստել են ոչ մեծ գրքի տեսքով: «Այդպիսի դեկորացիաները կարող են ընդունել հիվանդանոցների մեծ մասը, որոնք դահլիճ չունեն»:

Ներկայացումը բեմադրել է «Տաբակերկա» թատրոնի առաջատար ռեժիսոր Ալեքսանդր Մարինը:
    Դիտվել է 984 անգամ