Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տղամարդկանց որսում է սիրո միջոցով, ապա՝ ուղարկում կառափնարան

12.28.2016

Նախօրեին Մոսկվայում «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցի» բեմ է բարձրացվել Պրոսպեր Մերիմեյի «Իսպանացիները Դանիայում» պիեսը: Ֆրանսիացի հեղինակի այս դրամատուրգիական ստեղծագործությամբ է բացվում նրա «Կլարա Գասուլի թատրոն» պիեսների ժողովածուն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այդ ժողովածուն հեղինակի գրական միստիֆիկացիան է, որտեղ նա շրջանցում է կլասիցիզմի կանոնները և դա, իր ժամանակին, համարվել է գրական հանդգնություն:

Այս պիեսի բեմադրությունը նույնպես հանգնություն է համարվում, որն իրեն թույլ է տվել ռեժիսոր Կիրիլ Պիրոգովը:

«Այն հնարավոր չէ ուղղակի խաղալ, որովհետև շատ հումոր կա, շատ չարաճճիություն: Այն չի կարող միայն պատմական պատում լինել: Այն խաղ է: Այն թատրոն է: Թատրոն, որը օգտագործում է այս պիեսն այն բանի համար, որպեսզի մենք խոսենք ճակատագրի փոփոխականության մասին»,- նշել է Կիրիլ Պիրոգովը:

Այս ներկայացման ժանրը բնորոշելիս հեղինակները չեն գտել արդեն գործածության մեջ գտնվողներից որևէ մեկ այլ ժանրում: Այն, ըստ նրանց, ոչ ֆարս է, ոչ աբսուրդ, ոչ մելոդրամա, այլ... ճակատագրական խառնարան:
Ծայրահեղ հանգամանքներում ծնված սեր, որտեղ կա սրամիտ ազատամտություն և գեղարվեստական մանիֆեստ, կատակերգություն և դեդեկտիվ, պլաստիկա և շաբլոն քայլեր:

Մերիմեն այս գործը գրել է 21 տարեկանում: Իր ժամանակի համար այն մարտահրավեր էր և փորձարարություն: Հանդիսատեսը այն ժամանակ դա չհասկացավ : Այդ գործը Ռուսաստանում բեմադրվում է առաջին անգամ:

Ներկայացման պատումը բավականին խճճված է: Այն անդրադարձ է նապոլեոնյան պատերազմներին: Դանիական կղզի: Իսպանացի գեներալ, նրա համհարզը և ֆրանսիացի լրտեսուհի գեղեցկուհի Էլիզան, որը տղամարդկանց որսում է սիրո միջոցով, ապա՝ նրանց ուղարկում կառափնարան: «Ես ավելի շուտ « թաղի խուլիգան եմ», քան՝ հերոսուհի, և ինձ համար դա դժվար է»,- ասում է գլխավոր հերոսուհուն մարմնավորող Մարիա Բոլշովան և ավելացնում, որ իրենից միաժամանակ պահանջվում էր ցուցադրել և կանացիություն, և ինչ-որ ներքին խորհրդավորություն:

Ներկայացման մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդ դերասանները, որոնք խաղում են իրենց հասակակիցներին: Բեմում ծավալվում են իրադարձություններ, որոնք կարող են փոխել պատմության ընթացքը և աշխարհը: 20 տարեկանում դրան հավատում են և պիեսի հեղինակը, և դերասանները, և նրանց մարմնավորած հերոսները:
    Դիտվել է 814 անգամ