Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին շարքից դիտել թատրոնի, օպերայի և պարարվեստի համաշխարհային բեմադրությունները

01.07.2017


Google որոնաղական համակարգը «Perfoming Arts » նախագծի պաշտոնական կայքում հրապարակել է համաշխարհային նշանավոր հարթակներում պարի, օպերայի և թատրոնի իրականացված բեմադրությունները 360 աստիճամի ձևաչափով:

Դա նշանակում է, որ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ հանդիսատեսը կարող է «առաջին» շարքից, իր համակարգչով ոչ միայն դիտել բեմում ծավալվող իրադարձությունները, այլև հետևել հանդիսասրահին:

Օրինակի համար, այցելում ենք նշանավոր Կարնեգի հոլլ՝ ունկնդրելու Ֆիլադելֆիայի նվագախմբի ելույթը, դիտելու Վագների «Լոենգրինը» Սան-Պաուլոյի Մունիցիպալ թատրոնում, կամ էլ նայելու Շեքսպիրի «Հենրիխ-5-րդ» Գրեգորի Դորոնի բեմադրությամբ և, միաժամանակ, դահլիճում նստածների մեջ հայացքով փնտրում մեզ ծանոթ մարդկանց ...

Հիշեցնենք, որ այս նախագիծը դարձել է Google-ի նախաձեռնությամբ իրականացվող «Cultural Institute» մասշտաբային ծրագրի մաս, որը ստեղծվել է 2011թ.-ին: Այդ ծրագրի նպատակն է համաշխարհային մշակութային ժառանգությունը դարձնել մատչելի բոլորին և թվայնացված տարբերակով պահպանել ապագա սերունդների համար:
    Դիտվել է 961 անգամ