Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը նշում է «Կարապի լիճը» բալետի 140 ամյակը

01.12.2017

Այսօր Ռուսաստանի Մոծ թատրոնում նշում են լեգենդար «Կարապի լիճը» բալետի 140 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Որպես բալետային ներկայացման գլուխգործոց «Կարապի լիճը» պատմության մեջ է մտել ֆրանսիացի և ռուս խորեոգրաֆներ Մարիուս Պիտիպայի և Լև Իվանովի Պետերբուրգի Մարինյան թատրոնում պատրաստած բեմադրությամբ:

Սակայն, ընդհանրապես, Չայկովսկու ստեղծագործությունը առաջին անգամ ներկայացվել է Մեծ թատրոնի բեմահարթակում՝ 1877թ.-ի փետրվարի 20-ին, Վացլավ Ռեյզինգերի բեմադրությամբ:

Այսօրվա հոբելյանական ներկայացման մեջ Օդետա-Օդիլլիայի պարտիան կկատարի Մեծ թատրոնի մենապարուհի Եկատերինա Կրիսանովան: «Յուրաքանչյուր պարուհի ձգտում է հանդես գալ Օդետա-Օդիլլիայի դերով: «Կարապների թագուհու» պարտիան շատ բարդ է, պահանջում է մեծ նվիրում և բոլորին չէ, որ ենթարկվում է: Նույնիսկ ոչ բոլոր պարուհիներն են հանձն առնում այն, իսկ երբեմն էլ մեկ անգամ պարելուց հետո չեն վերադառնում նրան»,-ասել է Կրիսանովան, որը իր իսկ խոստովանությամբ Օդետա-Օդիլլիայի կերպարը կատարում է «շատ վաղուցվանից»:

Արտիստուհին նաև հիշել է անցյալի այն պարուհիներին, որոնք մարմնավորել են կարապների թագուհու կերպարները և նոր ու հարուստ երանգներ հաղորդել այս բեմադրության տարեգրությանը՝ Մայա Պլիսեցկայա, Նատալյա Մակարովա, Սվետլանա Ադիրխաևա և ուրիշներ:
    Դիտվել է 918 անգամ