Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կներկայացվի անավարտ օպերայի հեղինակային տարբերակը

01.13.2017


Մոսկվայի «Գելիկոն օպերա» երաժշտական թատրոնում շուտով կներկայացնեն իտալացի մեծ կոմպոզիտոր Ջակոմմո Պուչինիի վերջին ստեղծագործությունը՝ «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը թողել էր անավարտ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «helikon.ru»-ին:

Այդ օպերան աշխարհի տարբեր բեմերում սովորաբար ներկայացվում է Պուչինիի կիսատ գործը ավարտին հասցրած տարբերակով, որը իրականացրել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին ստեղծագործած մեկ այլ իտալացի կոմպոզիտոր՝ Ֆրանկո Ալֆանոն:

Ալֆանոն այդ ստեղծագործությանը տվել է երջանիկ ավարտ, որը, սակայն, դժվար է ասել, թե որքան է տեղավորվում հեղինակային մտահղացման շրջանակներում:

Այս անգամ Մոսկվայում հավաքված բազմազգ ստեղծագործական խումբը, որին մասնակցում են նաև կանադացի բեմանկարիչ Քամիլիա Քուու-ն և լույսի ձևավորման նկարիչ ամերիկացի Թոմաս Խազեն, «Գելիկոն օպերայի» գեղարվեստական ղեկավար Դմիտրի Բարթմանի հետ եկել են մի ընդհանուր գաղափարի և որոշել բեմադրել օպերայի այն մասը, որը բացառապես Պուչինիի գրչի արգասիքն է: Բերթմանը նշել է, որ իրենք, այո, բեմադրությունը պատրաստում են ըստ Պուչինիի խմբագրման և կավարտվի այն տեղում, որտեղ կոմպոզիտորը ընդհատել է աշխատանքը՝ Լուի մահվան տեսարանով:

«Տուրանդոտ» օպերան Բերթմանն իր համար չի համարում «չինական նվեր»: Այն նրա համար իրական դրամա է և Պուչինիի ստեղծագործությունների մեջ դաժաններից մեկը:

Արևելյան կոլորիտը նկատելի է հերոսների հագուստներում, բեմի ձևավորման վառ գունաերանգներում: Ծագումով չինացի Քամիլիա Քուու-ն շատ խնամքով է իր ձևավորման մեջ կիրառել չինական շեշտադրումները՝ օգտագործելով ազգային ավանդական դիզայնի եղանակները՝ բնությունը, պարզությունը և էներգիան:

Նվագախումը ղեկավարում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Ֆեդոսեևը:

Ասենք, որ ներկայացումը պատրաստվում է «Եվրասիական օպերա» նախագծի շրջանակներում:
    Դիտվել է 974 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների