Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Տումինաս. «Եվ ես փորձեցի ուրիշ դեր»

01.20.2017

Արդյոք կարող է ֆիզիկոսը (քիմիկոս, բժիշկը...) բեմադրել ներկայացում: Այս հռետորական հարցին Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը պատասխանում է. «Այո, կարող է: Սակայն մի կարևոր պայմանով: Անհրաժեշտ է հանճարեղ նկարիչ (ինչպես Բոեովսկին Լյուբիմովի մոտ), որը ձեր համար ամբողջությամբ կհորինի ներկայացման գեղարվեստականության համակարգը: Այդ ժամանակ կկարողանաք...»,- նշել է Տումինասը և ավելացրել, հակառակ դեպքում՝ 2-րդ կամ 3-րդ փորձից հետո ավելի լավ է լռեք... Կմնան միայն գաղափարները և ցանկությունները, իսկ դա քիչ է:

Տումինասն ընդգծել է, որ գաղափարներից հետո պետք է ուժի մեջ մտնի թատրոնի կառուցվածքի ըմբռնումը: «Դա մի կողմից, ոչ մի գաղտնիք էլ չէ, ոչինչ գերբնական : Բայց, այնուամենայնիվ, հարկավոր է թատերական զրույց»:

Ըստ նրա, դա սեփական լեզուն է և այն պետք է հասկանալ այնքանով, որպեսզի դրանով գործես: «Սակայն դա կարելի է սովորել: Գնացեք փորձերի և դիտեք»,- ասել է ռեժիսորը:

Այսօր լրանում է Մոսկվայի ամենապահանջարկված թատրոններից մեկը ղեկավարող այս հիանալի ռեժիսորի 65 ամյակը:

Նա իր թատերական գործունեությունը սկսել է որպես դերասան: Բայց իր իսկ խոստովանությամբ դա այնքան էլ երկար չի տևել: «Դա միայն երիտասարդության ժամանակ է թվում է, որ դերասանն իշխում է դահլիճի վրա: Ընկնելով բեմ, արագ հասկանում ես, որ այստեղ իշխանությունը քեզ չի պատկանում: Դու ոչ թե երկրոդական ես, այլ երրորդական: Եվ ես փորձեցի ուրիշ դեր»:
    Դիտվել է 909 անգամ