Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը անսովոր զգացմունքային փորձ ձեռք բերելու հնարավորություն կստանա

01.23.2017

Փետրվարի 7-15-ին Մոսկվայի Շուսևի անվան ճարտարապետության թանգարանում կայանալիք «Աշխարհը՝ թատրոն: Ճարտարապետոթյունը և սցենոգրաֆիան Ռուսաստանում» ցուցահանդեսում Սանկտ-Պետերբուրգի «АХЕ» ինժեներային թատրոնը առաջին անգամ կներկացնի «Երկուսի միջև» վերտառութամբ ներկայացումների շարք՝ հիմնված «Բարդո Թխյոդոլ» Մեռյալների Տիբեթյան գրքի վրա: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kino-teatr.ru»-ին:

Բեմադրությունը ներկայացնում է 12-րդ դարի գրական հուշարձաններում նկարագրված հետմահու վիճակների յուրահատուկ ուսումնասիրությունը: Ընդ որում «Երկուսի միջև» -ը չի հանդիսանում գրքի տեքստի կամ նրա գեղանկարային պատկերազարդումների վերարդադրություն:

Ներկայացումների առանցքը կազմող դրվագներն, առավել շուտ, գրքում նկարագրվող մահվան և հանդերձյալ կյանքի թեմայով զգայությունների ոչ գծային հավաքածոներ են: Քառորդ դարի ընթացքում ձևավորված իր յուրահատուկ թատերային լեզվի միջոցով «АХЕ»-ի մասնակիցները բեմի վրա ձևավորում են մեկ այլ իրական և միասնական իրողություն և դրա մեջ են ներքաշում հանդիսատեսին: «Երկուսի միջև»-ի հեղինակները համոզված են, որ մահվան մասին ներկայացում- բնազդը պետք է լինի առավելագույնս կենդանի:

Դա առաջին հերթին երևում է յուրաքանչյուր ներկայացման ժանրային բազմազանության մեջ: Այստեղ միմյանց են բախվում նոր «Նոր դրաման», ինստալացիան, փերֆորմենսը, պարը, երգը, առասպելապատումը, դիմակահանդեսը և այլ գեղարվեստական դրսևորումները:

Երկրորդ՝ «Երկուսի միջև»-ի կառուցվածքը շարժուն է և փոփոխական: Ներկայացումների սերիաների ցուցադրությունը ամեն անգամ կարող է կազմված լինել տարբեր դրվագներից և հարմարեցված ցանկացած հարթակի համար:

Այսպիսի մասշտաբային նախագծի իրականացման համար անհրաժեշտ է եղել ստեղծել ներկայացումների սերիաների հաջորդականություն:

Առայժմ այն կազմված է 5 ինքնուրույն ներկայացումներից՝ որոնք կապակցված են միասնական ոճական և սղագրական լուծումներով՝ «Երկուսի միջև: Դատ: Վեց աշխարհ», «Երկուսի միջև: Կարմայի փոթորիկ», «Երկուսի միջև: Նախադուռ», «Երկուսի միջև; Որովայնի ընտրություն», «Երկուսի միջև: Ինքնավերամարմնավորում»:

Ներկայացումները կառուցված են այնպես, որ դեկորացիաները ֆիզիկապես դեֆորմացվում են, կոտորակվելով և ոչնչանալով, փոխանցվելով մի բեմադրությունից մյուսին: Ամեն ինչի հետ միասին, յուրաքանչյուր ներկայացումը, որպես խաղընկեր տարածության հետ փոխգործակցության հիմնախնդիրը՝ յուրովի է բացահայտում:

Ցուցադրանքի տարածությունը այս ցուցահանդեսում կունենա երկու գոտիներ՝ թատերական և ցուցադրական:
Թատերական գոտում հանդիսատեսները կարող են դիտել ներկայացման վրա աշխատանքի անընդհատ գործընթացը, դեկորացիաների մոնտաժը, լույսերի տեղադրումը, փորձերը և հենց ներկայացումները:

Ցուցադրանքի մասում դեկորացիաներից, ռեկվիզիտից, հագուստներից, դիմակներից և տիկնիկներից կստեղծվեն ամենօր փոփոխվող «Բարդո Թոդոլի միջավայրը» ինստալացիաները:

Այս եղանակով հանդիսատեսը կհայտնվի «Երկուսի միջև» մետաներկայացման տիրույթում և անսովոր զգացմունքային փորձ ձեռք բերելու հնարավորություն կստանա:
    Դիտվել է 809 անգամ