Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նշանավոր թատրոնը 90 տարեկան է

02.01.2017


Նախօրեին հանդիսավոր պայմաններում Մոսկվայի «Լենկոմ» թատրոնը նշել է իր 90 ամյակը:

«Թատրոնները հիմա ապրում են բարդ ժամանակներ: Ես ցանկանում եմ, որ «Լենկոմը» ապրի ևս այդքան տարիներ»,- իր շնորհավորական խոսքում գործընկերներին մաղթել է Արմեն Ջիգարխանյանը:

Այսօր, արդեն, նշանավոր և լեգենդար Մարկ Զախարովի ղեկավարությամբ գործող թատրոնը հիմնադրվել է 1927թ.-ին՝ ԽՍՀՄ կոմերիտական երիտասարդական կազմակերպության հովանավորությամբ: 1938թ.-ին այն կոչվեց Լենինյան կոմերիտմիության անունով:

Տարաբնույթ ու յուրահատուկ շնորհավորանքներից ու ելույթներից հետո բեմ բարձրացավ «Լենկոմի» գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը: «... Ես նշանակվել էի այստեղ որպես ղեկավար և տնօրեն: Սակայն, հետո ես կարողացա տնօրենի պաշտոնից խուսափել: Իմ բախտը բերել է: Սա Մոսկվայի մարմնի վրա շատ ուժեղ տեղ է: Պուշկինի հրապարակ, Միջնադարյան պայթեցված մենաստանի տարածություն և դրան հարող Պուտինկաներում ՝ Աստվածամոր Ծննդյան տաճար, որը վերականգնվել է թատրոնի ուժերով»,- իր երախտագիտությունն է հայտնել ճակատագրին «Լենկոմի» գեղարվեստական ղեկավարը:

Թատրոնին հոբելյանի առթիվ հեռախոսով շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
    Դիտվել է 965 անգամ