Baby-ներկայացումներ հասցեագրված 6-ամսականից 5 տարեկաններին02.06.2017
Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում նախապատրաստվում են բեմադրել մանկական ներկայացումներ 6 ամսականից 5 տարեկան երեխաների համար: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այդ տարիքային խմբի երեխաների համար բեմադրությունների անհրաժեշտ միջոցները թատրոնը հայթայթում է բարեգործական ներկայացումների միջոցով, որոնց տոմսի արժեքը միտունավոր բարձրացված է սովորական գների համեմատությամբ:
«Դա լուրջ հիմնախնդիր է ոչ միայն մեր քաղաքի, այլև ողջ երկրի համար: Երբ երեխան ընդամենը կես տարեկան է, ապա նա մնում է թատրոնից դուրս: Պարզվում է, որ նա դեռ մինչև թատրոն պետք է հասունանա: Դրանով իսկ մենք նրանից խլում ենք մշակութային հաստատության հետ հանդիպելու հիմնարար իրավունքը»,- այդ մասին հայտարարել է կրասնոյարսկի թատրոնի տնօրեն Ռոման Ֆեոդորին:
Նա խոստացել է ամենափոքր հանդիսատեսների համար բեմադրել ներկայացումների մի մեծ շարք, որոնց մեջ կմտնեն baby-օպերաններ, baby-համերգներ, baby-բալետներ և այլն: