Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պետական թատրոնները այսպիսի աշխատանքներին մասնակցում են ոչ մեծ հաճույքով

02.09.2017

Մոսկվայում երկու օր հետո, փետրվարի 11-ին սկսվելիք միջազզգային թատերական փառատոնը հիմնականում նվիրված կլինի ինքլյուզիվ թատրոնի հնարավորությունների ներկայացմանը: Այդ նպատակով այստեղ են ժամանել թատերախմբեր նաև Իսպանիայից և Ֆրանսիայից: Այսպիսով ռուսական թատրոնները հնարավորություն կունենան այդ թատերական ոճի մեջ իրենց ձեռքբերումները համեմատել նաև օտարերկրյա արտիստների նոր որակների հետ:

Ռուսաստանցի մասնագետները նշում են, որ ինքլյուզիվ թատրոնի ասպարեզն իրենց երկրում առայժմ առավել շատ գրավել է սիրողական թատերական կոլեկտիվներին: Իսկ ահա «իսպանական «Ֆրիշ կոմպանի»-ում և ֆրանսիական «Ազե մուշ»-ում ընդգրկված են պրոֆեսիոնալ դերասաններ»:

Փառատոնի համակարգող Նատալյա Պոպովան ընդգծում է, որ արտասահմանյան թատերախմբերում ներառված որոշակի սահմանափակումներ ունեցող դերասանները նույնպես պրոֆեսիոնալ դերասաններ են:

«Նրանք մասնակցում են փառատոների, մեկնում հյուրախաղերի, վաճառում են տոմսեր, ստանում են հոնորարներ»,- ընդգծել է նա:

Փառատոնի կազմակերպիչները նաև այն կարծիքին են, որ Ռուսաստանի պետական թատրոնները այսպիսի աշխատանքներին մասնակցում են, ոչ մեծ հաճույքով: Սակայն, փորձագետները հավատացնում են, որ միտումն արդեն ձևավորվել է: Եվ պրոֆեսիոնալները և հանդիսատեսներն այստեղ արդեն բացահայտել են իրենց համար հատուկ լեզու և բեմադրությունների յուրահատուկ հնարավորություններ: Նրանք ընդարձակում են ժամանակակից թատրոնի մասին պատկերացումները, և առաջին հերթին պատկերացումները մարդու մասին:

Ասենք, որ մոսկովյան այս յուրահատուկ միջոցառումը անցկացվում է որոշակի առանձնահատկություններով թատերախմբերի «Պրոտետր» փառատոնի շրջանակներում, որը երեք տարի առաջ ընդարձակեց իր շրջանակները և վերածվեց միջազգային թատերական փառատոնի:
    Դիտվել է 924 անգամ