Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Տիտել. «Կարմեն» օպերայի երաժշտության բնույթը «բացարձակ շանսոն է»

02.16.2017

Այսօր, փետրվարի 16-ին Մոսկվայում Եկատերինբուրգի օպերյաի և բալետի թատրոնը Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ մեկնարկել է Ռուսական թատերական աշխարհի ամենամեծ մրցանակաբաշխությունը՝ «Ոսկե դիմակ» փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Սա իր հիմնադրման 100-ամյակը բոլորող եկատերինբուրգյան թատրոնում բեմադրված «Կարմենի» 13-րդ տարբերակն է:

21-րդ դարի «Կարմենը» այս անգամ երաժշտական ներկայացում է, որն ընդմիջարկվում է երկխոսություններով: Ըստ մասնագետների, սա բացարձակ նոր բեմադրություն է, որտեղ ռեժիսորը ժանրերը խառնելով հրաժարվել է պաթոսից և ավելորդ դրամատիզմից:

Գործողությունները տեղի են ունենում ոչ թե 19-րդ դարում, այլ 20-րդ դարի 50-ական թվերին: Բեմի վրա երթևեկում են տրամվայ, բեռնատար ու զրահապատ մեքենաներ, որոնցով ռեժիսորն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանը:

Խոսելով նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտորի անմահ ստեղծագործության իր նոր ըմբռնումների մասին, բեմադրության հեղինակ Ալեքսանդ Տիտելը նշել է, որ ինքը ցանկացել է օպերան դարձնել առավել թեթև,« ավելի շանսոնային», քանի որ ինքը վստահ է, որ «Կարմեն» օպերայի երաժշտության բնույթը «բացարձակ շանսոն է»: Նա նաև նշել է, որ ինքը միշտ ցանկացել է այն լսել Միրեյ Մատյոյի, Էդիթ Պիաֆի կամ Ջո Դասենի կատարմամբ:

Նրա «Կարմենի» հերոսները հագնված են 1950-ականների նորաձևությամբ: Զինվորները կրում են զինվորական խակի համազգեստ, Կարմենը աշխատում է ծխախոտի գործարանում, իսկ ծխախոտի գործարանում աշխատող կանայք ուղղակի գայթակղում են տղամարդկանց իրենց «մինի» հագուստներով ու ծխախոտ ծխելով :

Նշենք, որ իր օպերայի առաջնային տարբերակում Բիզեն նույնպես նախատեսել էր երկխոսության որոշակի տարրեր, որը պետք է երգից խոսքի անցնելու եղանակով ունենար իրավիճակն առավել դրամատիկացնող էֆեկտ:

Օպերայի նվագավարը Գերմանիայից հրավիրված Միխայիլ Գյուտլերն է, որը հաճախ է հանդես գալիս Եկատերինբուրգում և Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոններում:

Ասենք, որ «Ոսկե դիմակ» մրցույթում այս բեմադրությունը ներկայացված է 4 անվանակարգերում:
    Դիտվել է 1555 անգամ