Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանուհին կգործարկի ներառական թատրոնի նոր սոցիալական նախագիծ

02.21.2017

Երկուշաբթի «Ձեռնմխելիները» ինքլյուզիվ (ներառական) ներկայացման պրոդյուսեր և դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեի մասնակցությամբ Մոսկվայում բացվել է «Ինքլյուզիոն» ստեղծագործական նախագծերի կենտրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Կենտրոնի աշխատանքները պետք է ընթանան 4 ուղղություններով՝ «Ինքլյուզիոն: Դպրոց», «Ինքլյուզիոն:Թատրոն», «Ինքլյուզիոն:Թանգարան» և «Ինքլյուզիոն:Լաբորատորիա»:

Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է 2017թ.-ին ստեղծել «Ձեռնմխելիները» ներկայացման նոր միջազգային տարբերակը, որը կներկայացվի նաև Փարիզում և Լոնդոնում: Բացի այդ կենտրոնում կպատրաստեն Ռուսաստանում առաջին «Չորս քամիներ» սենսորային ներկայացումը, որը հասանելի կլինի ցանկացած հնարավորություններով լսարանի համար: Այդ ներկայացման ռեժիսորը կլինի Մեծ բրիտանիայում սենսորային թատրոնի հիմնադիրներից մեկը՝ Թիմ Վեբբը:

Բացի այդ սպասվում է «Էրմիտաժ: Կենդանի նկարներ» ներկայացման թողարկումը, որը կներկայացնի աշխարհը այլ կերպ տեսնող մարդկանց գեղագիտական ընկալումները: Այս ներկայացումը պլանավորվում 2018-2019 թվականներին ցուցադրել աշխարհի 8 քաղաքներում:

Այս նախագծի շրջանակներում Ռուսաստանի 4 քաղաքներում (Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Օրենբուրգ և Կուրսկ) կբացվեն ինքլյուզիվ (ներառական) թատրոնների դպրոցներ: Բացի այդ կենտրոնը կկազմակերպի ինքլյուզիվ (ներառական) թատրոնին նվիրված կոնֆերանսներ, լաբորատորիաներ, ինքլյուզիվ (ներառական) թատրոնի փորձագետների մասնակցությամբ վարպետաց դասեր:

Կենտրոնը պլանավորում է նաև «Մատչելի արվեստ» խորագրով նախագիծ, որը հետապնդում է ինքլյուզիվ (ներառական) արվեստի նկատմամբ հանդիսատեսների շրջանում հետաքրքրություն առաջացնելու նպատակ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի առաջատար թանգարաններում մշակել գեղարվեստի գլուխգործոծների բազմասենսորային մոդելներ:

«Ինքլյուզիոն» ստեղծագործական նախագծերի կենտրոնի գործընկերներն են Ազգությունների թատրոնը, Թատերական արվեստի ռուսական ինստիտուտը (ԳԻՏԻՍ), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնը և Շչուկինի անվան թատերական ինստիտուտը:
    Դիտվել է 929 անգամ