Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացող լեզուները հաջորդաբար կձայնակցեն հայտնի արվեստագետների ձայներին

02.22.2017


Մոսկվայի Ազգությունների թատրոնի նոր բեմական տարածքում նախատեսում են ներկայացնել գերմանացի կոմպոզիտոր և ռեժիսոր Հայներ Գյոբելսի երկու ինստալիացիաներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Առաջինն ունի «Landscape 3» խորագիրը , որը կտեղադրվի այդ տարածության առաջին հարկում: Այս ինստալացիայի մասին առայժմ միայն հայտնի է, որ այստեղ հնչում է նիդրլանդացի կոմպոզիտոր Լուի Անդրիսսենի «De Materie» օրատորիան՝ «Ensemble Modern» նվագախմբի կատարմամբ, որը ղեկավարում է դիրիժոր Փիտեր Ռունդելը: Բուն ինստալացիայի բովանդակությունը գաղտնի է պահվում: Միայն նշենք, որ այն ցուցադրվելու է 12 օրվա ընթացքում:

Երկրորդ ինստալացիան վերնագրված է «Genko-an 107031»: Այն հատուկ ստեղծվել է Ազգությունների թատրոնի նոր տարածության համար: Այս գործի ստեղծման ազդակ է հանդիսացել Ճապոնիայի Կիոտո կղզում գտնվող «Հենկո-ան» բուդայական տաճար կատարած հեղինակի այցը: Մեջբերելով կիոտոյի տաճարում պատուհանների դասավորությունը, ավանդական ճապոնական այգու փոխարեն Գյոբելսը ստեղծում է «ձայների այգի»:

Հազվադեպ ազգագրական ձայնագրությունները, որոնցում պահվում են մահացող լեզուներ, այստեղ հաջորդաբար կձայնակցեն տարբեր հայտնի գրողների, նկարիչների և երաժիշտների ձայներին, իսկ դրանց միջև տիրող լռության ժամանակ դահլիճի անդորրը կխախտվի Հենրի Տորրոյի վեպի մոտիվներով Հայներ Գյոբելսի հորինած «Walden» վերնագիրով ստեղծագործության նվագախմբային կոմպոզիցիան:
    Դիտվել է 919 անգամ