Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Պետրենկոն

02.23.2017


2017 թ.-ի փետրվարի 22-ին, կյանքի 79-րդ տարում մահացել է ռուսաստանցի նշանավոր դերասան Ալեքսեյ Պետրենկոն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով ՌԴ կինեմատոգրաֆիստների միության պաշտոնական կայքին:

Ալեքսեյ Պետրոնկոն ծնվել է 1938թ.-ին: 1961թ.-ին ավարտել է Խարկով քաղաքի թատրերական ինստիտուտը և աշխատանքի անցել Զապորոժիեյի երաժշտական-դրամատիկական թատրոնում, ապա նաև Ուկրաինայի մի շարք քաղաքների թատրոններում:

1964 թ.-ին նա աշխատանքային հրավեր է ստանում Լենսովետի թատրոնից և տեղափոխվում է Ռուսաստան: 1977թ.-ից Պետրենկոն սկսում է հանդես գալ նաև Մոսկվայի թատրոններում (ՄԽԱՏ, Մալայա բրոննայայի անվան թատրոն, «Ժամանակակից պիեսի թատրոն):

Պետրենկոյի ներդրումը մեծ է նաև կինոյում: Նրա կերտած կերպարները աչքի էին ընկնում ընդգծված և թավ գուներանգներով և հերոսի ներքին հոգեբանական գծերը մակերևույթ բերելու յուրահատուկ հատկություններով, որը ավելի էր ընդգծում տեքստի դինամիզմը, ասելիքի մեջ չասված, գուցե նաև՝ համր բացահայվելու պատվեր ունեցող զգացողությունները: Ընդհանուր առմամբ, Ալեքսեյ Պետրենկոն նկարահանվել է 80 կինոնկարներում:
    Դիտվել է 883 անգամ