Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պաշտոնյան ասել է. . «Ես Ձեր համար ամեն ինչ կանեմ»

03.15.2017


Խոսելով ռուսական գավառում թատրոնների նկատմամբ տեղի իշխանությունների մոտեցումների մասին, Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը ասել է, որ գլխավորն այն է, որ նրանք չխանգարեն:

«Կան նահանգապետեր, որ չեն խանգարում: Նրանք ավելի շատ սիրում են ձկնորսություն, բաղնիք կամ հոկեյ, սակայն չեն խանգարում թատրոնին և մշակույթին: Ես կարծում եմ, որ նրանք ցնցող, հիանալի մարդիկ են»:

Ռեժիսորը պատմել է, որ նահանգապետերից մեկն իրեն ասել է. «Ես Ձեր համար ամեն ինչ կանեմ, միայն թե չեմ գա ներկայացումը դիտելու: Չվիրավորվեք»: Պաշտոնյային Ֆոկինը իր երախտագիտությունն է հայտնել: «Դե, մարդը չի ցանկանում նայել, թող չնայի»,- ասել է ռեժիսորը և ավելացրել, որ գլխավորն այն է, որ նա տրամադրված է օգնել, կարգավարել, պայմաններ ապահովել»:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ ֆոկին


    Դիտվել է 759 անգամ