Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեգենդար արտիստը 35 տարի շարունակ հանդես է եկել համերգավարի դերում

03.21.2017


Այսօր, մարտի 21-ին, տիկնիկային թատրոնների արտիստների միջազգային օրն է: Այն համընկնում է պոեզիայի օրվա հետ: Մոսկվայում, Օբրազցովի անվան կենտրոնական տիկնիկային թատրոնը գրական և թատերական այդ երկու ժանրերի համատեղմամբ կնշանավորի մասնագիտական տոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով շ «puppet.ru»-ին:

«Մենք հավատում ենք, որ տիկնիկային թատրոնը բեմաշխարհում այն է, ինչ պոեզիան գրականության աշխարհում»,- ազդարարել է իր պաշտոնական կայքում թատրոնը և տեղեկացրել, որ երեկոյան Փոքր բեմում կկայանա «Սյունակով գրված բառեր» խորագիրը կրող երեկո, որը կնվիրվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զինովի Գերդտի հիշատակին:

Թատրոնն այսօր առաջին անգամ իր ստեղծած Օբրազցովի անվանական պատվավոր արծաթե կրծքանշանով կպարգևատրի աչքի ընկած աշխատակիցներին: Այդ պարգևը հանդիսավորությամբ կհանձվի 16մարդկանց, որոնք արդեն ավելի քան 40 տարի հանդիսանում են այս կոլեկտիվի անդամներ:

Իր գիտակցական կյանքի 40 տարիներն էր օբրազցովյան տիկնիկային թատրոնին նվիրել նաև լեգենդար դերասան Զինովի Գերդտը, ում 101 ամյակն է նշվում այս տարի: Ասենք , որ այդ մեծահամաբավ դերասանը ավելի քան 35 տարի, սկսած 1947 թ.-ից Օբրազցովի նշանավոր «Անսովոր համերգ» տիկնիկային ներկայացման մեջ կատարել է համերգավարի դերը:

Այդ ներկայացումը ցուցադրվել է գրեթե ողջ աշխարհում և ամենուր Գերդտի համերգավարը հանդիսատեսի հետ հաղորդակցվել է տվյալ ժողովրդի մայրենի լեզվով:

Տոնական հանդիսավոր երեկույթին Օբրազցովի անվան թատրոնի հարկի տակ կհավաքվեն նաև Ռուսաստանի մայրաքաղաքի և մերձմոսկվայի տարբեր տիկնիկային թատրոններից ժամանած հյուրեր:
    Դիտվել է 940 անգամ