Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կարմիր գլխարկի ու նրա աղջկա պատմությունը մեծահասակների համար է

03.24.2017

Մոսկվայի Տագանկայի թատրոնը վաղը՝ մարտի 26-ին, մանկական հայտնի հեքիաթային հերոսուհուն կներկայացնի այնպիսի իրավիճակներում, որը, ըստ բեմադրության հեղինակների մտահղացման հասցեադրված է հասուն հանդիսատեսներին և ընկալելի ու հասկանալի կլինի հենց հատկապես նրանց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացումը պատրաստվել է ըստ ֆրանսիացի դրամատուրգ և ռեժիսոր Ժոել Պոմրայի «Կարմիր գլխարկը» պոստմոդեռնիստական պիեսի:

Ի տարբերություն Շարլ Պերոյի հայտնի հեքիաթի, այս բեմադրությունը նվիրված է Կարմիր գլխարկի և նրա աղջկա հարաբերություններին: Իսկ նշանավոր գայլն այնտեղ չկա, ընդհանրապես: Սակայն սարսափի թեման ներկայացման մեջ, այնուամենայնիվ, ներկա է: Դա կորուստ ունենալու սարսափն է, որի մասին գիտեն թե ծնողները և թե երեխաները:

Ժամանակակից ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը բեմադրելու գաղափարը ծագել է «Փորձեր» լաբորատորային նախագծի շրջանակներում, որի շնորհիվ Տագանկան արդեն հասցրել է այս թատերաշրջանում հանդիսատեսներին ներկայացնել մի քանի աղմկահարույց պրեմիերաներ:
    Դիտվել է 861 անգամ