Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրության մասնակիցներից որևէ մեկը նախկինում երբևէ բեմ չէր ելել

04.11.2017

Սանկտ-Պետերբուրգի Ակիմովի անվան կատակերգության թատրոնում կայացել է «Առանց կանոնների» ներկայացման պրեմիերան, որում բոլոր դերերը խաղում են ոչ թե պրոֆեսիոնալ դերասանները, այլ, այսպես կոչված «արծաթե հասակի» սովորական քաղաքացիները:Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բեմադրության մասնակիցներից որևէ մեկը նախկինում երբևէ բեմ չէր ելել: Չնայած ոչ փորձառու «թատերախմբի» այդպիսի կազմին, այնուամենայնիվ, ներկայացումը բեմադրվել է ռեկորդային կարճ ժամկետում՝ ընդամենը երկու և կես ամսվա ընթացքում:

Այս անսովոր տեսարանի արտիստները հանդիպել են մասսայական թոք-շոուի ընթացքում, բարեկամացել են և որոշել են պատրաստել բեմադրություն:

Բախտի բերմամբ այդ խմբի մեջ է եղել նաև պետերբուրգցի գրող Ալեքսանդր Ուտկինը, ում պիեսի սյուժեի համաձայն էլ մի քանի թոշակառուներ փորձում են հաղթահարել ռիելիթի-շոուի ընտրափուլը: Դրա համար նրանցից յուրաքանչյուրից պահանջվում է պատմել իր կյանքի պատմությունը:

Հերոսների կարծիքով մարդը չի կարող ծերանալ ինչ-որ 60 տարիների ընթացքում: Իսկ դա նշանակում է, որ կյանքը շարունակվում է:
    Դիտվել է 777 անգամ