Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դուբրովկայի «սև խոռոչի» սինդրոմը

04.12.2017

Կինոյում և թատրոնում գոյություն ունեն «սև խոռոչներ»: Այնտեղ հաճախ անհետանում են իսկական մարգարիտներ: Այդպիսի անարդար ճակատագրի արժանացած վերջին ներկայացումներից մեկը, ըստ «rg.ru»-ի, Մոսկվայի Դուբրովկայի վրայի թատրոնում բեմադրված «Սովորական հրաշք» ներկայացումն է :

Եվգենի Շվարցի հայտնի ստեղծագործության բեմադրության մեջ կան հատվածներ, որոնք ընդհանուր աղերսների զգացումներ են առաջացնում Մարկ Զախարովի նույնանուն հայտնի ֆիլմի հետ: Սակայն թատերական բեմադրությունը, իրականում, այլ է իր բնույթով և ֆիլմից ոչ լավն է, ոչ էլ վատը: Պարզապես այդ ներկայացման տեսարանները այլ են, յուրահատուկ: Թեև այն բեմադրության հեղինակներն անվանում են մյուզիքլ, այն նաև լիարժեք չի տեղավորվում այդ թատերական ժանրի շրջանակններում:

Ըստ թերթի տեսաբանի, այս ներկայացումը ավելի շատ հիշեցնում է վախթանգովյան թատրոնի վարակիչ էներգիայի և դերասանական խենթություններով համեմված հիանալի մի համադրություն, որը համեմատելի է «Ամերիկյան բլուրներ» հայտնի ատրակցիոնի առաջացրած վարակիչ ծիծաղի ու լարված, շունչ կտրող լռության միջև տեղ գտնող զգայությունների հետ:

Դերասանները ուղղակի ունիվերսալ թատրոնի լեզվով են իրենց դրսևորում ողջ ներկայացման ընթացքում՝ հասցնելով ցուցադրել թե լեզվական և թե սուսերով մենամարտերի գրավիչ վարպետություն, նաև հրապուրում դասական թատերական մենախոսություների արվեստի ցուցադրմամբ ու խմբերգային երգեցողության բարձր արվեստով:

Թերթը նշում է, որ եթե այդ ներկայացումը ցուցադրվեր քաղաքի կենտրոնում, սրանից 10-15 տարի առաջա, ապա «ողջ Մոսկվան» կլցվեր հանդիսասրահ, քանի որ դա կհամարվեր թատերական սենսացիա և այդ մասին կիմանային ամենուր, ներկայացման լուսանկարները կհայտնվեին հանդեսների ու թերթերի էջերին:

Սակայն դա 21-րդ դարի 10-ական թվերի ներկայացում էր: Թատերական քննադատներից ոչ մեկը չեկավ ոչ պրեմիերային և ոչ էլ հաջորդ ներկայացումներին: Նրանց մի մասը իրեն համարում էր դրամատիկական թատրոնի քննադատ և մյուզիքլը իրենց հետաքրքրությունների տարածքից դուրս էր համարում: Մյուզիքլի ժանրը իրենց հետաքրքրությունների տարածքից հեռու էին համարում նաև երաժշտական թատրոնի քննադատները: Ստացվել էր, որ այդ ներկայացումը ոչ մեկին չհետաքրքրող տարածքում էր: ԶԼՄ-ները նույնպես, գրեթե, չարձագանքեցին:

«Սև խոռոչը» կլանեց հիանալի թատերական բեմադրությունը՝ ենթարկվելով հանգամանքների ճակատագրական ընթացքին:

Հիանալի ներկայացման այս անհաջողության պատճառներից մեկը, թերևս, կարող էր լինել ցուցադրության վայրը: Դուբրովյան թատրոնի մասին հիշողությունները այսօր էլ դեռ կապակցվում են «Նորդ-Օստի» ողբերգության հիշողությունների հետ: Սակայն, հանդիսատեսներից շատերը չէին էլ փորձել մտածել, որ տարիներ առաջ տեղի ունեցած այդ ահաբեկչության մասին հիշողությունները կարող էին վերանալ հենց թատրոն մտնելուն պես, որտեղ նրանց էր սպասում «Սովորական հրաշքը»:
    Դիտվել է 961 անգամ