Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը ընկել է 5-րդ հարկի պատուհանից

04.27.2017


5-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով զոհվել է ծագումով ամերիկացի դերասան, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիայի մանկավարժ Կազիմիր Լիսկեն: Դեպքը տեղի է եւնեցել ապրիլի 24-ի երեկոյան: Այդ մասին տեղեկացնում է «teatral-online.ru»-ն:

Կազմիր Լիսկեն ծնվել է 1982թ.-ին, ԱՄն-ի Կոլորադո նահանգի Դենեվր քաղաքում: Նա դերասանի մասնագիտություն ձեռք է բերել ՄԽԱՏ-ի դպրոց-ստուդիայի Կոնստանտին Ռայկինի ղեկավարած կուրսում: Լայն հանրությանը հայտնի է դարձել «Ինտերներ» հեռուստասերիալից: Հանդես է եկել մի շարք ներկայացումներում, երաժշտություն է գրել թատերական բեմադրությունների համար: Թատրոնում և մանկավարժական գործունեության ոլորտում հիմնականում համագործակցում էր հայտնի արվեստագետներ Իվան Վիրիպաևի և Վիկտոր Ռիժակովի հետ:

Դերասանի մահվան հանգամանքները չեն ներկայացվում : Իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ:
    Դիտվել է 955 անգամ