Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային երկխոսություն նաև թատերական ձևաչափով

05.11.2017


Ռուսաստանի և Իսրայելի երկու խոշորագույն թատերական փառատոների համագործակցության արդյունքում երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը տեղափոխվել է նաև թատերական ձևաչափ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Խոսքը ռուսական «Ոսկե դիմակ» և իսրայելական «Գեշեր» թատերական փառատոների մասին է, որին օժանդակում են երկու երկրների մշակույթի նախարարությունները և «Mints family Charitable Foundation» հիմնադրամը:

Այդ նախագծի շրջանակներում ռուսական կողմը մայիսի 18-ից հունիսի 3-ը ժամանակաշրջանում իսրայելցի թատերասերներին կներկայացնի «Ոսկե դիմակ» փառատոնում ցուցադրված և հաջողության հասած «Արքա Էդիպոս» (Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոն, ռեժիսոր Ռիմաս Տումինաս), «Համլետ/կոլաժ» (Ազգությունների թատրոն, ռեժիսոր– Ռոբեր Լեպաժ) ներկայացումները:

Ասենք, որ մինչ այս համագործակցությունը «Ոսկե դիմակը» 2011 թ.-ին արդեն հանդիպում ունեցել է իսրայեցի հանդիսատեսների հետ: Իսկ այս տարի փառատոնն արդեն այդ երկրում հանդես կգա 4-րդ անգամ:
    Դիտվել է 832 անգամ