Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրություն թանգարանում բացված ցուցահանդեսի հիման վրա

05.16.2017

Մոսկվացի երիտասարդ թատերական ռեժիսոր Ալիսա Կրետովան Հրեական թանգարանում և «Դմիտրի Բրուսնիկինի արվեստանոց» հանդուրժողականության կենտոնում, գիշերը թանգարանում նախագծի շրջանակներում, մայիսի 20-ին կներկայացնի «Համայնք» բեմադրությունը: Այդ մասին «teatral-online.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ներկայացման հերոսները ռուսական ավանգարդի առանցքային ներկայացուցիչներ Ստեպանովը, Մալևիչը, Տատլինը, Լիսիցկին, Մատյուշինը, Ֆիլոնովը, նրանց աշակերտները, բարեկամները և գաղափարակիցներն են:

Ներկայացման տևողությունը 3 ժամ է: «Անցնելով բոլոր բեմերով և անկյուններով, դուք կհայտնվեք «Ց՝պահանջ: Տարածաշրջանների թանգարաններից ռուսական ավանգարդի հավաքածո: Մաս 2-րդ» ցուցահանդեսում: Այսպես են գրում իրենց «թանգարանային» ներկայացման մասին կազմակերպիչները:

Ի դեպ, հենց այդ հավաքածոն էլ դարձել է նման ներկայացում պատրաստելու մտահղացման հիմնական մոտիվացիան:

Ասենք, որ ցուցահանդեսը Հրեական թանգարանում բացվել է դեռևս մարտի 30-ին և կշարունակվի մինչև մայիսի 28-ը: Այն 2016թ.-ին հաջողությամբ կայացած «Ց՝պահանջ» խորագրով 1-ին ցուցադրանքի շարունակությունն է:
    Դիտվել է 785 անգամ